Բժիշկները մտնում են քաղաքականություն.«Հրապարակ»
«Հրապարակ»-ը գրում է. «Ըստ ամենայնի, բժիշկները որոշել են մտնել քաղաքականություն։ 2017 թ Ազգային Ժողովի ընտրություններին արդեն իսկ մասնակցելու հայտ են ներկայացրել մի քանի հայտնի բժիշկներ։ Այդ թվում՝ պլաստիկ վիրաբույժ Արտավազդ Սահակյանը, «Երևան» կլինիկայի համար Զորի Բալայանի որդու հետ պայքարի մեջ գտնվող Տարոն Տոնոյանը։
Հետաքրքիր է, որ նրանք, որպես կանոն, նախընտրում են Հայ հեղափոխական դաշնակցությանը։ Արտավազդ Սահակյանն արդեն իսկ խոսել է այդ թեմայով, թեև շարունակում սեթևեթել, թե՝ մի քանի կուսակցություններից է առաջարկ ստացել։ Իսկ երեկ «Հրապարակ»-ի հետ զրույցում ասաց, որ շտապում է, վիրահատության է, ապա ավելացրեց, որ կուսակցություններից մեկն իրեն ուզում է առաջադրել։ Այն հարցին՝ «Դաշնակցությո՞ւնը», ասաց․ «Ոչ միայն, դաշնակցականները իմ դաշնակից ընկերներն են»։
«Հրապարակ»-ի տեղեկություններով, Սահակյանն առաջադրվելու է Տավուշի մարզի ընտրատարածքից, որտեղից է ծնունդով ինքը։ Եւ այս տարածքում նաև բավականին բարձր հեղինակություն ունի։ Իսկ «Երևան» բժշկական կենտրոնի տնօրեն Տարոն Տոնոյանն ասել է, որ ՀՅԴ Արագածոտնի մարզային կառույցն առաջարկել է իր թեկնածությունը, առաջադրել է նաև Կոտայքի մարզային կառույցը, սակայն ՀՅԳ գերագույն մարմինը որտեղ որոշում կայացնի, ինքը կենթարկվի այդ որոշմանը և այնտեղ էլ կառաջադրվի:
Շարունակությունը՝ թերթի այսօրվա համարում:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանում շատ են աշխատում, քիչ վճարվում. Աշխատանքի օրը՝ աշխատավորների խնդիրների մասին