Նավթի համաշխարհային գներն աճում են
Լոնդոնի և Նյու Յորքի բորսաներում էլեկտրոնային առևտրի արդյունքներով նավթի համաշխարհային գներն աճում են: Այդ մասին գրում է Գազետա.ռու-ն:
Մասնավորապես, Նյու Յորքի ապրանքային բորսայում թեթև տեսակի WTI նավթի փետրվարի ֆյուչերսների արժեքներն աճել են 0,30%-ով՝ հասնելով 50,97 դոլարի՝ մեկ բարելի դիմաց։
Լոնդոնի ICE Futures բորսայում Brent ապրանքանիշի նավթի մարտի ֆյուչերսներն էլ աճել են 0,17%-ով՝ հասնելով բարելի համար 53,73 դոլարի:
Մեկ բարելը կազմում է 158,988 լիտր:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանում շատ են աշխատում, քիչ վճարվում. Աշխատանքի օրը՝ աշխատավորների խնդիրների մասին