Անգարսկի մոլագարի զոհերի թիվը կարող է հասնել 80-ի
22 կանանց սպանության մեջ դատապարտված Անգարսկի նախկին ոստիկան Միխայիլ Պոպկովի զոհերի թիվը կարող է հասնել 80-ի: «ՏԱՍՍ» գործակալության փոխանցմամբ՝ այս մասին լրագրողներին հաղորդել է ՌԴ Իրկուտսկի շրջանի քննչական կոմիտեի հատկապես կարևորագույն գործերով քննչական վարչության պետ Եվգենի Կարչեվսկին:
«Նրա նկատմամբ ներկայումս 47 սպանության մեջ է մեղադրանք ներկայացված, 12-ի գործով էլ կներկայացվի մոտ ապագայում»,-ասել է Կարչեվսկին:
Նա պատմել է, որ Պոպկովի առաջին քրեական գործի՝ 22 սպանության և երկու սպանության քննման ժամանակ հետաքննությանը հաջողվել է նրա հետ հոգեբանական կոնտակտի մեջ մտել, որի ժամանակ մոլագարը սկսել է խոստովանել այլ սպանությունների մասին ևս, այդ թվում նաև նրանց, որոնց մասին իրավապահ մարմիններին ոչինչ հայտնի չի եղել:
Կարչեվսկին չի բացառել, որ հոգեբուժական փորձաքննության արդյունքներով Պոպկովը կարող է հոգեկան հիվանդ ճանաչվել: Նա հիշեցրել է, որ առաջին քրգործի նախաքննության արդյունքում սերիական մարդասպանի մոտ ախտորոշվել էր «հոմիցիդոմանիա»՝ սպանություն գործելու անդիմադրելի ցանկություն:
Սպանությունները, որոնց մեջ ոստիկանության նախկին աշխատակիցը մեղադրվել է, կատարվել են 1994-2010 թվականներին: Պոպկովը ձերբակալվել է 2012 թվականին՝ Վլադիվոստոկում:
Լրահոս
Տեսանյութեր
Ոստիկանները Բագրատ Սրբազանին և ԱԺ պատգամավորներին թույլ չեն տալիս մուտք գործել Կիրանց