ԵԱՀԿ-ն մտադիր է ուժեղացնել արմատական իսլամիստների դեմ պայքարը
Եվրոպայում անվտանգության ու համագործակցության կազմակերպությունը (ԵԱՀԿ) պատրաստվում է խստացնել պայքարը իսլամիստ ահաբեկիչների դեմ:
«Ռազմական գործողությունները «Իսլամական պետություն» ահաբեկչական կազմակերպության դեմ բավարար չեն, անհրաժեշտ են նաև լրացուցիչ ոստիկանական և կանխարգելիչ միջոցներ»,-«Deutsche Welle»-ի փոխանցմամբ հայտարարել է ԵԱՀԿ-ում նախագահող Ավստրիայի արտգործնախարար Սեբաստիան Կուրցը:
«Մենք գիտենք, որ ԵԱՀԿ անդամ երկրներից ավելի քան 10 հազար մարդ մեկնել են Սիրիա, որպեսզի իրականացնեն բռնություն ու սպանություններ»,-նշել է Կուրցը՝ ընդգծելով, որ այդ անձինք վերադառնալու դեպքում հսկայական վտանգ կներկայացնեն: Նրա խոսքով՝ ԵԱՀԿ-ին անդամակցող 57 երկրները պետք է միմյանց հետ կիսվեն փորձով ու սովորեն միմյանցից՝ ձգտելով թուլացնել ծայրահեղականության ալիքը:
Այս խնդիրների համակարգմամբ զբաղվելու է կազմակերպության նոր հատուկ հանձնակատար Պետեր Նոյմանը Լոնդոնի թագավորական քոլեջից:
Լրահոս
Տեսանյութեր
Բագրատ Սրբազան. ՔՊ անդամներ արդեն իսկ ներքին ուղերձներ են հղում, թե ինչպես կարող են միանալ մեզ