Զիդանն արգելակել է Օբեմայանգի տրանսֆերի գնման գործընթացը
«Ռեալի» ֆրանսիացի գլխավոր մարզիչ Զինեդին Զիդանը Դորտմունդի «Բորուսիայի» հարձակվող Պիեռ-Էմերիկ Օբամեյանգին չի տեսնում «Արքայական թիմի» կազմում։ Վերջինս մեկ անգամ չէ հայտարարել, որ մանկուց երազում է խաղալ «Ռեալի» կազմում։ Եվրոպական ԶԼՄ-ները բազմիցս հաղորդել են, որ արդեն առաջիկա ամռանը 27-ամյա հարձակվողը կտեղափոխվի «Սանտյագո Բեռնաբեու»։
Բոլորովին վերջերս «Ռեալի» որակազրկման ժամկետը որոշ չափով կրճատվել է, ինչը մադրիդյան ակումբին թույլատրում է խաղացողների գրանցել՝ սկսած 2017 թ. ամառվանից։
Ինչպես տեղեկացնում է isport.ua-ն, «Ռեալի» նախագահ Ֆլորենտինո Պերեսը բավական վճռական է տրամադրված եղել Օբամեյանգի տրանսֆերի գնման հարցում, սակայն Զինեդին Զիդանը չի համաձայնվել։ Ֆրանսիացի մասնագետը գաբոնցուն չի տեսնում իր խաղային մոդելում։
Զիդանը պատրաստվում է այսուհետ նույնպես շեշտը դնել Բեյլի ու Ռոնալդուի վրա, մինչդեռ կայծակնային Օբամեյանգը կարող է «վերմակն իր գլխին քաշել»։
Ընթացիկ մրցաշրջանում Պիեռ-Էմերիկ Օբամեյանգը Բունդեսլիգայումբ անցկացրել է 15 խաղ, խփել 16 գոլ և կատարել 1 գոլային փոխանցում։
Լրահոս
Տեսանյութեր
Ոստիկանները Բագրատ Սրբազանին և ԱԺ պատգամավորներին թույլ չեն տալիս մուտք գործել Կիրանց