Միսս Իտալիան այրվածքներով տեղափոխվել է հիվանդանոց
«Միսս Իտալիա» գեղեցկության մրցույթի 2007 թվականի հաղթող Ջեսիկո Նոտարոն դեմքի և մարմնի ծանր այրվածքներով տեղափոխվել է հիվանդանոց: 28-ամյա կնոջ վրա ծծմբաթթու է նետել նրա նախկին սիրեկանը, Արևմտյան Աֆիկայից ներգաղթած Ժորժ Էդսոն Տավառեշը:
«ՏԱՍՍ»-ի փոխանցմամբ, տեղական իրավապահ մարմինները նախկին ընկերուհու նկատմամբ կատարած բռնությունների հետևանքով նրան արգելել էին մոտենալ գեղեցկուհուն: Ջեսիկա Նոտարոն մեկ անգամ չէ, որ դիմել է ոստիկանությանը՝ հայտարարելով, որ նախկին ընկերն անընդհատ սպառնում է իրեն:
Նրա կյանքին վտանգ չի սպառնում: Սակայն բժիշկները մտահոգված են, միգուցե կորցրած տեսողությունը վերականգնել չհաջողվի:
Իտալիայում վիճակագրության համաձայն, 6 մլն 788 իտալուհիներյուրաքանչյուր երրորդը ենթարկվել են ամենատարբեր բռնությունների: Դրանց 2/3-ը բնութագրվում են որպես ընտանեկան բռնություն, բռնության ենթարկված կանանց 12 տոկոսը ոստիկանություն չեն դիմում:
Լրահոս
Տեսանյութեր
Ոստիկանները Բագրատ Սրբազանին և ԱԺ պատգամավորներին թույլ չեն տալիս մուտք գործել Կիրանց