Լեմպարդը կարող է վերադառնալ Պրեմիեր լիգա
Բուքմեյքերներն սկսել են խաղադրույքներ ընդունել այն բանի համար, որ Ֆրենկ Լեմպարդը կարող է ելույթները շարունակել անգլիական որևէ թիմում։ Հիշեցնենք, որ վերջերս Ֆրենկը խզել է պայմանագիրը «Նյու Յորք Սիթիի» հետ և այժմ ազատ խաղացողի կարգավիճակ ունի։ Միևնույն ժամանակ նա չի հայտարարել կարիերան ավարտելու մասին։ Այս մասին տեղեկացնում է isport.ua-ն։
Ներկա պահին «Չելսիի» նախկին կիսապաշտպանը կարիերայի շարունակման մի քանի տարբերակ ունի։ Այսպես՝ ողջ աշխարհում հայտնի «William Hill» բուքմեյքերական գրասենյակը սկսել է խաղադրույքներ ընդունել այն բանի համար, որ անգլիական ֆուտբոլի լեգենդը հենց Անգլիայում էլ կխաղա։ «William Hill»-ը համարում է, որ ամենահավանական տարբերակը «Կրիստալ Պելասն» է։ Այդ թիմ նրա տեղափոխությունը գնահատվել է 2,75 գործակցով։ Երկրորդ հավակնորդը Չեմպիոնշիփի ներկայացուցիչ «Բրայտոնն» է՝ 3,75 գործակցով։ Այնուհետև նշվում են «Սուոնսիի» և «Չելսիի» անունները՝ 5,00 և 7,00։
Հետաքրքիր է համարվում նաև Լեմպարդի տեղափոխությունը Չինաստան. այդ իրադարձության գործակիցը կազմել է 11,00։
Հիշեցնենք, որ Լեմպարդի եվրոպական վերջին ակումբը եղել է «Մանչեսթեր Սիթին»։ Իսկ համաշխարհային ճանաչում ֆուտբոլիստն ստացել է «Չելսիում», որի կազմում հանդես է եկել 2001-2014 թթ.։
Լրահոս
Տեսանյութեր
Ոստիկանները Բագրատ Սրբազանին և ԱԺ պատգամավորներին թույլ չեն տալիս մուտք գործել Կիրանց