Կոպա. «Ռոնալդուն բոլորից շատ «Ոսկե գնդակ» կարող է նվաճել»
Մադրիդյան «Ռեալի» նախկին հարձակվող Ռայմոն Կոպան կարծիք է հայտնել, թե մինչև երբ թիմի հարձակվող Քրիշտիանու Ռոնալդուն կարող է նույն մակարդակի խաղ ցուցադրել։ Կոպան կարծում է, որ Պորտուգալիայի ազգային հավաքականի ֆուտբոլիստն ի վիճակի է կրկին հասնել անհատական բարձր նվաճումների։
«Դժվար է ասել, թե մինչև երբ Ռոնալդուն նման խաղ կցուցադրի։ Եթե գործին լրջորեն ես մոտենում և սիրում ես այն, ինչ անում ես, խնդիր չկա։ Իսկ Քրիշտիանուն հենց այդպիսի խաղացող է։ Նա յուրահատուկ ֆուտբոլիստ է, ինչն ապացուցում է ամեն օր։ Տարեցտարի նրա համար ավելի ու ավելի դժվար կլինի, սակայն գլխավորը ոտքերին հարվածներից խուսափելն ու վնասվածքներ չստանալն է։ Իսկ Ռոնալդուն կարող է շարունակել խաղալ ու ավելի մեծ թվով «Ոսկե գնդակներ» նվաճել»,- Կոպայի խոսքերը մեջբերել է championat.com-ը։
Լրահոս
Տեսանյութեր
Ոստիկանները Բագրատ Սրբազանին և ԱԺ պատգամավորներին թույլ չեն տալիս մուտք գործել Կիրանց