Նաիրա Զոհրաբյանը որոշել է ռեյտինգային ցուցակով իր թեկնածությունն առաջադրել Կենտրոն համայնքից.«Հրապարակ»
Մինչ շատերը ԲՀԿ-ում շունչները պահած սպասում են նախկին առաջնորդ Գագիկ Ծառուկյանի հայտարարությանը, որից կախված է լինելու այս կուսակցությունում շատերի քաղաքական ապագան, կուսակցության ղեկավար Նաիրա Զոհրաբյան, «Հրապարակ»-ի տեղեկություններով, որոշել է ռեյտինգային ցուցակով իր թեկնածությունն առաջադրել Երևանի Կենտրոն համայնքից։
«Ի դեպ, Փարավոնում Գագիկ Ծառուկյանի կազմակերպած խնջույքին, որին մասնակցել է ԲՀԿ ակտիվը, ներկաներից ոմանք պատմում են Զոհրաբյանի՝ Ծառուկյանին ուղղված ռևերանսների մասին, ԲՀԿ նախագահը պնդել է, որ եթե Ծառուկյանը չվերադառնա, իրենք կորած են»։
Լրահոս
Տեսանյութեր
Ոստիկանները Բագրատ Սրբազանին և ԱԺ պատգամավորներին թույլ չեն տալիս մուտք գործել Կիրանց