Օբամայի հրաժեշտի թվիթն աﬔնաժողովրդականն է դարձել նրա նախագահության ընթացքում
Twitter-ում ԱՄՆ-ի գործող նախագահ Բարաք Օբամայի արած հրաժեշտի գրառուﬓ աﬔնաժողովրդականն է դարձել ﬕկրոբլոգների այդ ցանցում նրա հաշվի գոյության ողջ պատմության ընթացքում:
«ՏԱԱՍ» գործակալության փոխանցմամբ՝ այս մասին վկայում են CNET աﬔրիկյան ինտերնետ-պորտալի տվյալները:
«Շնորհակալություն ձեզ աﬔն ինչի համար: Իմ վերջին խնդրանքը լինելու է նույնը, ինչ և առաջինը: Ես խնդրում եմ ձեզ հավատալ վերափոխուﬓեր իրագործելու ոչ ﬕայն իմ, այլև ձեր կարողություններին»,- պետության հեռացող ղեկավարի՝ նախօրեին հրապարակված այս գրառումը ﬔջբերել են Twitter-ի 650 հազարից ավելի օգտատերեր, իսկ ավելի քան 1,4 ﬕլիոն մարդ հավանություն է տվել այդ գրառմանը:
Thank you for everything. My last ask is the same as my first. I'm asking you to believe—not in my ability to create change, but in yours.
— President Obama (@POTUS) January 11, 2017