Հայտնի են «Բանանցի» մրցակիցները` ռուսաստանյան հավաքի ընթացքում
Երևանի «Բանանց» ֆուտբոլային թիմը հունվարի 27-ից փետրվարի 5-ն անցկացնելու է իր առաջին արտասահմանյան հավաքը, որը տեղի է ունենալու Ռուսաստանի դաշնության Նովոռոսիյսկ քաղաքին մոտ գտնվող «Ֆուտբոլային աշխարհ» մարզաբազայում:
Ինչպես տեղեկացնում է ակումբի պաշտոնական կայքը, առաջին հավաքի ընթացքում նախատեսվում է երկու ստուգողական հանդիպում: Հունվարի 28-ին «Բանանցը» կխաղա Նովոռոսիսյկի «Չեռնոմորեցի» հետ, իսկ փետրվարի 4-ին՝ համանուն քաղաքի «Տամբով» թիմի հետ:
«Չեռնոմորեցը» հանդես է գալիս Ռուսաստանի առաջնության երկրորդ դիվիզիոնի հարավային գոտում և 17 տուրից հետո գտնվում է չորրորդ հորիզոնականում: «Տամբովը» ներկայացնում է Ֆուտբոլի ազգային լիգան: Թիմը 24 տուրից հետո գտնվում է 10-րդ հորիզոնականում: Երկու հանդիպումների սկիզբն էլ Երևանի ժամանակով 16:00-ին է:
Լրահոս
Տեսանյութեր
Բագրատ Սրբազան. ՔՊ անդամներ արդեն իսկ ներքին ուղերձներ են հղում, թե ինչպես կարող են միանալ մեզ