Երևանում 5-ամյա երեխան ընկել է դիտահորը
Այսօր ԱԻՆ փրկարար ծառայությունում ահազանգ է ստացվել, որ Երևանի Նոր Նորքի 7-րդ զանգվածի թիվ 6 շենքի մոտակայքում գտնվող դիտահորը երեխա է ընկել և անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ։
ԱԻՆ լրատվական կենտրոնի տեղեկացմամբ, պարզվել է, որ երեխան ընկել է Հունան Ավետիսյան փողոցի թիվ 6 շենքի դիմաց գտնվող դիտահորը:
Փրկարարները 5-ամյա Դ. Դ.-ին անվնաս դուրս են բերել դիտահորից, շտապօգնության կարիք չի եղել:
Լրահոս
Տեսանյութեր
Բագրատ Սրբազան. ՔՊ անդամներ արդեն իսկ ներքին ուղերձներ են հղում, թե ինչպես կարող են միանալ մեզ