Ճապոնական օդանավակայաններում ձյան տեղումների պատճառով 100-ից ավելի թռիչք է հետաձգվել
Ճապոնական ավիաընկերությունները ձյան առատ տեղուﬓերի պատճառով չեղյալ են համարել 104 թռիչք,- գրում է «ՌԻԱ Նովոստի»-ն: JAL (Japan Airlines) ավիաընկերությունը հետաձգել է 32 չվերթ Օսկանա, Ակիտա և Նիիգատա ուղղություններով, ANA (All Nippon Airways) ընկերությունն էլ 53 չվերթ է հետաձգել:
Ձյան առատ տեղուﬓերն ընդգրկել են Ճապոնիայի արևմտյան և հյուսիսային ողջ շրջանները:
Յամագատա շրջանում ձյան հաստություն կազմել է 2,5 մետր, Նիիգատայում՝ 1,6 մետր, Ֆուկուիում՝ 95 սանտիմետր:
Օդերևութաբանների տվյալներով` առաջիկա օրերին ևս սպասվում են ձյան տեղուﬓեր: