Արտաշատում հրդեհից հետո տանը հայտնաբերվել է 85-ամյա քաղաքացու մոխրացած դին
Այսօր գիշերը, ժամը 01.02-ին ԱԻՆ փրկարար ծառայությունում ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Արարատի մարզի Արտաշատ քաղաքի Ա. Խաչատրյան փողոցի տներից մեկի մոտակայքում գտնվող երկհարկանի տանը: Դեպքի վայր է մեկնել երկու մարտական հաշվարկ:
ԱԻՆ լրատվական ծառայության փոխանցմամբ, պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Արամ Խաչատրյան փողոցում գտնվող տներից մեկում: Հրդեհը մեկուսացվել է ժամը 01.32-ին, մարվել` 03.03-ին: Այրվել է կիսակառույց տունն ամբողջությամբ (մոտ 70 քմ), որտեղ էլ հայտնաբերվել է 85-ամյա Շ. Դ.-ի մոխրացած դին:
Լրահոս
Տեսանյութեր
Ոստիկանները Բագրատ Սրբազանին և ԱԺ պատգամավորներին թույլ չեն տալիս մուտք գործել Կիրանց