Դատարանը մերժել է Ջիգարխանյանի հայցը
Մոսկվայի Պրեսնենյան շրջանի դատարանը մերժել է դերասան և ռեժիսոր Արմեն Ջիգարխանյանի հայցն ընդդեմ նրա նախկին կնոջ՝ Տատյանա Վլասովայի՝ ԱՄՆ-ում գտնվող տան դիմաց 77 հազար դոլար գանձելու վերաբերյալ:
ՏԱՍՍ-ի հաղորդմամբ, հայցը ներկայացնելու պատճառ է դարձել ԱՄՆ-ում գտնվող տան վաճառքը, որը ամուսինները նախկինում գնել էին 133 հազար դոլարով: Համաձայն հայցի, Ջիգարխանյանի փաստաբանները պատասխանողից պահանջում են գումարի կեսը՝ 66,5 հազար դոլար, ինչպես նաև 10,5 հազար դոլար որպես տոկոս: Ապահարզանը եղել էր 2015-ին:
Լրահոս
Տեսանյութեր
Քաղտեխնոլոգ. Մոսկվայում Ալիևը հրաժարվեց վճարել խաղաղապահների՝ Արցախից դուրս գալու գինը