Ներսես Պողոսյանը դադարեցրել է հացադուլն ու ջրադուլը
Ընդդիմադիր «Հիմնադիր խորհրդարան» շարժման առաջնորդ Ժիրայր Սեֆիլյանի գործով մի քանի ամիս «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկում կալանքի տակ գտնվող Ներսես Պողոսյանը դադարեցրել է հացադուլն ու ջրադուլը։ Այդ մասին իր ֆեյսբուքյան էջում տեղեկացնում է նրա կինը՝ Լիա Պողոսյանը։
«Ես դադարեցնում եմ հացադուլը և ջրադուլը: Չեմ ցանկանում իմ արդարացի և օրինական պահանջի արդյունքը վայելել խեղված կամ հաշմանդամ դարձած: Ես չեմ կարող բեռ դառնալ ընտանիքիս համար:
Ես խոսք ունեմ ասելու՝ հատկապես դատարանում, և ես չեմ ցանկանում դատարան գնալ պատգարակով կամ մթագնած գիտակցությամբ: Պայքարս շարունակելու եմ:
Տառապանքով վաստակած արդարությունն առավել քաղցր է լինելու...», -կնոջ փոխանցմամբ հայտարարել է Պողոսյանը։
Պողոսյանը 7-րդ հացադուլի մեջ էր, իսկ 4 օր էլ ջրադուլի:
Հարակից հրապարակումներ`
- Արդարադատության նախարարությունն արձագանքել է Ներսես Պողոսյանի փաստաբանների հայտարարությանը
- Սեֆիլյանի գործով կալանավորված Ներսես Պողոսյանը 22 օր է հացադուլի մեջ է