Թրամփ. Միգրացիոն հրամանագրի վերաբերյալ դատարանի վճիռը սպառնում Է ԱՄՆ անվտանգությանը
Սիեթլի ֆեդերալ դատարանի վճիռը սպառնալիքի տակ է դրել ԱՄՆ-ի անվտանգությունը, քանի որ խոչընդոտում է երկիր ժամանող անձանց հանգամանալից ստուգումների իրականացմանը:
«ՏԱՍՍ»-ի փոխանցմամբ, այս մասին գրել Է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Twitter-ի իր էջում:
«Պարզապես չեմ կարողանում հավատալ, որ դատավորը կարող է մեր երկիրը նման սպառնալիքի տակ դնել»,-գրել Է Սպիտակ տան ներկայիս ղեկավարը:
Նրա խոսքով՝ ինքն «ազգային անվտանգության նախարարությանը հրահանգել Է երկիր ժամանող անձանց ստուգումներն իրականացնել շատ հանգամանորեն»:
Փետրվարի 3-ին դատավոր Ջեյմս Ռոբարտը ժամանակավոր արգելք է սահմանել Թրամփի հրամանագրի կատարման վրա, որը նպատակամղված է ներգաղթի ռեժիմի խստացմանը:
Դատարանի կարգադրությունը կոնկրետ վերաբերում է 90 օրով առավելապես մահմեդական բնակչությամբ յոթ պետությունների քաղաքացիների երկիր մուտքի դադարեցմանը: Դատավճիռը գործում Է ամբողջ երկրի մասշտաբով։
Հարակից հրապարակումներ`
- Թրամփի առաջին որոշումները մեծ սպառնալիք են համաշխարհային առևտրի համար. Ֆրանսիայի ֆիննախ
- Թրամփի միգրացիոն քաղաքականությունը և քաղաքացու արցունքները
- Բրիտանիայում Թրամփի միգրացիոն հրամանագրի դեմ բողոքի ակցիաներ են անցկացվել
- ԱՄՆ-ում բազմահազարանոց ակցիաներ են անցկացվում միգրացիոն քաղաքականության խստացման դեմ
- Ի նշան Թրամփի միգրացիոն քաղաքականության դեմ բողոքի, իրանցի դերասանուհին չի մասնակցի Օսկարի մրցանակաբաշխությանը
Լրահոս
Տեսանյութեր
Բագրատ Սրբազան. ՔՊ անդամներ արդեն իսկ ներքին ուղերձներ են հղում, թե ինչպես կարող են միանալ մեզ