Պետությունը հեռու չի կանգնում այս հարցից. Լոքյանը՝ անօթևան մնացած բնակիչներին բնակարանով ապահովելու մասին
Ազգային ժողովում այսօր կառավարության հետ հարց ու պատասխանի ժամանակ ԲՀԿ-ական պատգամավոր Վահե Էնֆիաջյանը հարց ուղղեց ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարար Դավիթ Լոքյանին, որը վերաբերում էր գերակա շահ ճանաչված մի քանի տարածքներին:
Մասնավորապես, ըստ պատգամավորի, Հյուսիսային պողոտայի, Կոնդի, Ֆիրդուսի թաղամասերի, Բյուզանդի, Եզնիկ Կողբացի, Արամի և Եկմալյան փողոցների բնակիչների բնակարանային հարցը տարիներ շարունակ լուծում չի գտնում: «Շուրջ 1000 ընտանիք այս պահին անօթևան է»,- ասաց Վահե Էնֆիաջյանը:
Դավիթ Լոքյանը նշեց, որ բարձրացված հարցը խնդրահարույց է, այն տասնամյակի պատմություն ունի:
Նախարարի խոսքերով՝ Կոնդ թաղամասում շինարարությունն ընթանում է, առաջին շենքը, որն իր մեջ ներառում է 5500 քմ բնակտարածք, արդեն ավարտական փուլում է, և 107 բնակիչներ կապահովեն բնակարանով:
«Սա ձախողված քաղաքաշինական ծրագիր է: Սկսած 2007թ-ից՝ փոխվել են մի շարք կառուցապատողներ, սեփականատերեր և այսօր պետությունն այս ամբողջ խնդիրը վերցրել է իր վրա, որպեսզի կարողանա այս հարցը լուծել: Պետությունը հեռու չի կանգնում այս հարցից, վարչապետի խորհրդականներից մեկն ամեն օր զբաղվում է այս հարցով, որպեսզի գտնեն այն ։