Բելառուսին բարեկամ համարող ռուսաստանցիների թիվը նվազել է
Ռուսաստանցիների մեծ մասը Բելառուսին բարեկամ ու գործընկեր պետություն է համարում, սակայն դեմ են այդ երկրին էժան գներով նավթ և գազ ծախելուն:
«Ռիա Նովոստի» գործակալությունը գրում է, որ Ռուսաստանի քաղաքացիների 78 տոկոսը կողմ է, որ Բելառուսի հետ հասատատվի առանց վիզայի ռեժիմ, միաժամանակ 60 տոկոսը դեմ է այդ երկրին շուկայականից ցածր գնով վառելիք վաճառելուն: 2011-ին այդ ցուցանիշը եղել է 57 տոկոսը:
Հակառակ կարծիքն են արտահայտել ռուսաստանցիների 38 տոկոսը, 2011-ին նման կարծիք էր հայտնել 32 տոկոսը:
Աղբյուրը հիշեցնում է, որ կիրակի օրվանից Բելառուսում ուժի մեջ է մտել 80 երկրների քաղաքացիների համար նախատեսված առանց վիզային ռեժիմը: Այդ երկրների թվում են նաև ԱՄՆ-ն ու ԵՄ անդամ երկրները:
Բելառուսը որպես բարեկամ երկիր է համարում հարցվածների 40 տոկոսը, 2008-ին այդ ցուցանիշը՝ 50 տոկոս էր, 35 տոկոսը Բելառուսին ընկալում է որպես Ռուսաստանի առևտրային գործընկեր, 2008-ի 24 տոկոսի փոխարեն:
Հասարակական կարծիքի հետազոտման համառուսական կենտրոնի (ВЦИОМ) կողմից հարցումն իրականացվել է այս տարվա փետրվարի 8-9-ը հեռախոսազրույցների միջոցով: Հարցման է ենթարկվել 1200 մարդ: Սխալվելու առավելագույն հավանականությունը չի գերազանցում 3.5 տոկոսը:
Հարակից հրապարակումներ`
- ԵԽ պատգամավոր․ Լապշինին նման ձևով տեղափոխման համար նա պետք է նվազագույնը լիներ ահաբեկիչ
- Զախարովա. Ադրբեջանում ՌԴ դեսպանատունն անում է ամեն բան Լապշինին օգնելու համար
- Լապշինի արտահանձման հանրային արձագանքը
- Բելառուսի դատախազությունը խոստովանել է` Լապշինի նկատմամբ միջազգային հետախուզում հայտարարված չի եղել
- Լապշինի էպոպեան և Ռուսաստանի պարտությունը
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանում շատ են աշխատում, քիչ վճարվում. Աշխատանքի օրը՝ աշխատավորների խնդիրների մասին