Մարսելում պղծել են Միսաք Մանուշյանի հուշարձանը
Մարսելում պղծել են բանաստեղծ, ֆրանսիական Դիմադրության շարժման մարտիկ, Ֆրանսիայի ազգային հերոս Միսաք Մանուշյանի հուշարձանը: Nouvelles d'Arménie-ի փոխանցմամբ, Ֆրանսիայի Սոցիալիստական կուսակցության նախագահի թեկնածու Բենուա Ամոնը Թվիթերում գրել է. «Ամոթ նրանց, ովքեր պղծել են Միսաք Մանուշյանի հուշարձանը: Նա և նրա ընկեր գնդակահարվեն են Ֆրանսիայում նացիստների կողմից»:
Միսաք Մանուշյանը ծնվել է 1906 թվականին Արևմտյան Հայաստանի Աղիյաման հայկական գյուղում: 1915 թվականի Հայոց Ցեղասպանության ժամանակ զրկվելով ծնողներից, հայտնվել է Սիրիայի ֆրանսիական մանկատանը, որտեղ և սովորել է ֆրանսերեն և ծանոթացել ֆրանսիական մշակույթին: 1925 թվականին տեղափոխվելով Ֆրանսիա, նա ակտիվ գործունեություն է ծավալել՝ հայերին իր շուրջը համախմբելով, գրական ամսագրեր հրատարակելով, անմասն չմնալով Ֆրանսիայի կյանքում տեղի ունեցող իրադարձություններից:Նացիստական զորքերի կողմից Ֆրանսիայի բռնազավթումից հետո Մանուշյանը ստեղծել է Ֆրանսիական դիմադրության շարժման ինտերնացիոնալ խումբ, սակայն նրան խմբի հետ միասին ձերբակալել են 1943 թվականին և երեք ամիս անց գնդակահարել:
Լրահոս
Տեսանյութեր
Ոստիկանները Բագրատ Սրբազանին և ԱԺ պատգամավորներին թույլ չեն տալիս մուտք գործել Կիրանց