ՀՀԿ ներսում դժգոհությունները հասել են գագաթնակետին.«Ժողովուրդ»
«Ժամանակ»-ի տեղեկացմամբ՝ ՀՀԿ ներսում դժգոհությունները հասել են գագաթնակետին: Պատճառը ընտրացուցակներն են, որտեղ ոչ բոլորի ակնկալիքներն են բավարարվել, և շատերի անունը համամասնական ցուցակում հայտնվել է այնպիսի տեղում, որտեղ նրանք ամենավատ երազում անգամ չէին սպասում՝ հաշվի առնելով հարազատ կուսակցությանն այս տարիներին մատուցած ծառայությունները;
Սակայն, ինչպես պնդում են «Ժողովուրդ» օրաթերթի աղբյուրները, սպասվում է, որ իրավիճակը շատ ավելի կլարվի նախընտրական քարոզչության ժամանակ և հենց քվեարկությունների օրը: Բանն այն է, որ ռեյտինգային ցուցակներում առաջադրված թեկնածուներից ոչ բոլորը կկարողանան պահել պայմանավորվածությունները և չմտնել իրենց գործընկերոջ տարածք օրինակ՝ թեև Երևանի թիվ 1 ընտրատարածքում Միհրան Պողոսյանը պետք է գործի և ՀՀԿ-ի համար ձայներ հավաքի Զեյթունում, իսկ քաղաքապետ Տարոն Մարգարյանի աներորդին՝ Ռոբերտ Սարգսյանը Ավանում, նրանք արդեն մտել են մրցակցի տարածք:
Նույնը նաև թիվ 2 ընտրատարածքում, երբ Արտակ Սարգսյանը՝ ՍԱՍ-ի Արտակը հավակնում է ձայներ ստանալ ոչ միայն Արաբկիրում, այլև Դավթաշենում, թեև այն «տրվել է» է Արթուր Գևորգյանին:
Այդպես է նաև մյուս ընտրատարածքներում, այդ թվում՝ մարզային ընտրատարածքներում: Ու հիմա նրանց միջև մրցակցությունն ու լարվածությունը գնալով ավելանում է:
Լրահոս
Տեսանյութեր
Ոստիկանները Բագրատ Սրբազանին և ԱԺ պատգամավորներին թույլ չեն տալիս մուտք գործել Կիրանց