Գրեթե բոլոր կուսակցությունները փորձել են թարմացնել կուսակցության կադրային կազմը. «Հրապարակ»
Այս ընտրությունները տարբերվում են նախորդներից նրանով, որ գրեթե բոլոր կուսակցությունները փորձել են թարմացնել կուսակցության կադրային կազմը և երիտասարդների ներգրավել ցուցակներում։ Եթե դա նորմալ է նորաստեղծ կուսակցությունների և դաշինքների դեպքում, ապա այն կուսակցությունների, որոնք հին են, և որտեղ կենաց-մահու պայքար է գնում ցուցակում տեղերի համար, դա բավականին զարմանալի է և ողջունելի։ Այս մասին գրել է «Հրապարակ»-ը:|
Այդպիսի երիտասարդացում կա ինչպես ՀԱԿ-ի, այնպես էլ «Հայկական վերածնունդի» ցուցակներում, որտեղ նոր և լայն հանրությանն անհայտ անուններ են հայտնվել։ Բավականին թվով երիտասարդներ կան նաև «Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան դաշինքում», «Ազատ դեմոկրատների» ցուցակում։ Հուսանք՝ սա շիրմա չէ, և երիտասարդները կմտնեն խորհրդարան։
Լրահոս
Տեսանյութեր
Ոստիկանները Բագրատ Սրբազանին և ԱԺ պատգամավորներին թույլ չեն տալիս մուտք գործել Կիրանց