Բելառուսի ԱԳ նախարարը բանակցությունների նպատակով Մոսկվա կմեկնի
Բելառուսի ԱԳ նախարար Վլադիմիր Մակեյը աշխատանքային այցով փետրվարի 20-21-ը կլինի Ռուսաստանում: Այս մասին հայտնում է Բելառուսի ԱԳ-ն թվիթերյան միկրոբլոգում:
Այցի օրակարգում ինտեգրացիոն գործընթացներում Բելառուսի մասնակցության արդյունաետության բարձրացումն է:
Այցի ընթացքում նախատեսվում է հանդիպում ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հետ, որի ընթացքում, ըստ աղբյուրի, կքննարկվեն երկկողմ հարաբերությունների, տարբեր ձևաչափերում համագործակցության, ինչպես նաև երկու երկրների դիվանագիտական հարաբերությունների 25-ամյակին նվիրված միջոցառումների կազմակերպման վերաբերյալ հարցեր:
Ռուսական լրատվամիջոցների հաղորդմամբ, Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն նախատեսում է հանգիստն անցկացնել Սոչիում: Կրեմլից հայտնել են, որ Ռուսաստանի ու Բելառուսի նախագահների հանդիպում նախատեսված չէ:
21-22 февраля 2017 г. состоится рабочая поездка главы МИД Республики Беларусь Владимира Макея в Российскую Федерацию https://t.co/yy1zGCef12 pic.twitter.com/RKgdYm367R
— МИД Беларуси (@BelarusMID) February 20, 2017