Վաճառվել է պատերազմի տարիներին Հիտլերի օգտագործած հեռախոսը
Գերմանացի քաղաքական գործիչ, նացիոնալ-սոցիալիզմի հիմնադիրներից մեկը, Գերմանիայի կանցլեր (1933-1945 թթ.) Ադլոֆ Հիտլերի հեռախոսը, որը նա օգտագործել է Երկրորդ համաշխարհային պատերազմի տարիներին, ամերիկյան աճուրդում վաճառվել է 243 հազար դոլարով: Բի-Բի-Սի-ն գրում է, որ անհայտ է մնացել գնորդը: Աճուրդում նախնական գինը եղել է 100 հազար դոլար:
Կարմիր հեռախոսը, որի վրա փորագրված է Հիտլերի անունը, հայտնաբերվել է նրա ստորգետնյա բունկերում՝ Բեռլինոմ, 1945 թվականին: Խորհրդային զինվորներն այդ հեռախոսը որպես հուշանվեր հանձնել են բրիտանացի սպա սըր Ռալֆ Ռայներին Գերմանիայի կապիտուլյացիայից անմիջապես հետո: Աճուրդի կազմակերպիչների խոսքով, հեռախոսը եղել է «զանգվածային ոչնչացման զենք», քանի որ հենց այդ հեռախոսով է Հիտլերը տվել հրամաններ, որոնց հետևանքով պատերազմի տարիներին միլիոնավոր զոհեր են եղել:
Աճուրդում նաև վաճառվել է Հիտլերին պատկանող ճենապակե արձանիկը: Այն գնել են 24 հազար 300 դոլարով:
Լրահոս
Տեսանյութեր
Ոստիկանները Բագրատ Սրբազանին և ԱԺ պատգամավորներին թույլ չեն տալիս մուտք գործել Կիրանց