ՌԴ նախագահի ինտերնետի գծով խորհրդականը՝ արգելափակված
Facebook-ը արգելափակել է Ռուսաստանի նախագահի՝ ինտերնետի գծով խորհրդական Գերման Կլիմենկոյի էջը երեք օրով։ Այս մասին, «Ռիա»-ի փոխանցմամբ , հայտնել է ինքը՝ Կլիմենկոն, բայց արդեն իր այլ սոցցանցային էջում՝ «ՎԿոնտակտում»։
Նա իր գրառմանը կցել է Facebook-ի ծանուցումները, որոնցից մեկում ասված է, որ Կլիմենկոյի հրապարակումներին մուտքը արգելափակված է, քանի որ նա խախտել է հեղինակային իրավունքները։
Նախագահի խորհրդականը պարզաբանել է, որ խոսքը գնում է Ստալիկ Խանկիշիևի (Сталик Ханкишиев ) գրառումները վերահրապարակումներին, ում հետ վերջին օրերին ինքը վիճել է սոցցանցում։
«Ստալիկը հասավ իրենին, Ֆեյսբուքը արգելափակեց ինձ և ես անցնում եմ «ՎԿոնտակտ»»։ Խնդրում եմ ծանուցել ֆեյսբուքյան ընկերներիս և Ստալիկին շնորհակալություն փոխանցեք»,- գրել է ինտերնետի գծվ խորհրդականը իր վկոնտակտյան էջում։
Լրահոս
Տեսանյութեր
Ոստիկանները Բագրատ Սրբազանին և ԱԺ պատգամավորներին թույլ չեն տալիս մուտք գործել Կիրանց