Վիգեն Սարգսյան. Ռուսաստանում սովորում են 200-ից ավելի հայ զինվորականներ
Ռուսաստանում սովորում են 200-ից ավելի հայ զինվորականներ: «Ռիա նովոստի» լրատվական գործակալության հետ զրույցում հայտարարել է ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը:
ՌԴ պաշտպանական գերատեսչության ղեկավար Սերգեյ Շոյգուն ավելի վաղ հայտարարել էր, որ Հայաստանից ավելի քան 200 զինվորականներ կվերապատրաստվեն Ռուսաստանի ռազմական բուհերում:
«Իրականում թիվը 200-ից ավելին է: Տարբեր մակարդակներոով են՝ գլխավոր շտաբի ակադեմիայից մինչև պրոֆիլային ուսումնական հաստատություններ ամբողջ Ռուսաստանով: Մենք իրականում շատ շնորհակալ ենք, որ մեր ապագա շատ սպաներ սովորում են Ռուսաստանի լավագույն ռազմական ուսումնական հաստատություններում: Սա համագործակցության շատ կարևոր ձև է»,- ասել է Վ.Սարգսյանը:
Նախարար Սարգսյանը պատմել է, որ գտնվելով Մոսկվայում՝ հանդիպել է հայ կուրսանտների հետ, ովքեր սովորում են ՌԴ ռազմական ուսումնական հաստատություններում. «Մենք շատ բովանդակալից և հետաքրքիր զրույց ունեցանք իրենց ուսման ընթացքի մասին: Նրանք երջանիկ էին, որ կարող էին օգտագործել այդ հնարավորությունը»:
«Ես եղա Գլխավոր շտաբի ակադեմիայում, պատիվ ունեցա ներկայացնելու մեր արտաքին քաղաքական և ռազմաքաղաքական մոտեցումները չափազանց ներկայացուցչական ունկնդիրներով լսարանում: Այնտեղ մի քանի հարյուր մարդ կար: Եվ մենք շատ ուրախ ենք, որ նրանց մեջ կան հայ սպաներ: Հատկապես հպարտանում ենք նրանով, որ մեր հայրենակից Մարշալ Բաղրամյանը ղեկավարել է իրականում այս էլիտար ռազմական ուսումնական հաստատությունը»,- շարունակելով միտքը՝ նշել է նախարարը:
Հարակից հրապարակումներ`
- Թուրքիան իրեն խիստ ապակառուցողական է դրսևորում Հարավային Կովկասում. Վիգեն Սարգսյան
- Հայաստանը մտադիր է սպառազինության ձեռքբերման շուրջ շարունակել ՌԴ-ի հետ երկխոսությունը. Վ.Սարգսյան
- Վիգեն Սարգսյանը ներկայացրել է, թե որ դեպքում Հայաստանը գործի կդնի «Իսկանդեր» համակարգերը
- Վիգեն Սարգսյան. ՆԱՏՕ-ի հետ համագործակցությունն ուղղված չէ Ռուսաստանի դեմ
- ՀՀ զինուժն առավել քան մարտունակ է. Վիգեն Սարգսյան