Ինը ներգաղթյալներ Վիեննայում երկու ժամ դաժանորեն բռնաբարել էին աղջկան
Ավստրիական Վիեննայում դատարանի առաջ կկանգեն ինը տղամարդ Իրաքից, ովքեր մեղադրվում են գերմանացի ուսուցչուհու բռնաբարման մեջ։
Ren.tv-ն գրում է, որ հարձակումը եղել է նոր տարվա գիշերը՝ 2015 թվից 2016-ին անցմանը։ 28- ամյա աղջիկը իր ընկերուհու հետ ուղևորվել է քաղաքի կենտրոն՝ միանալու զբոսնողներին։ Նրանք խմել են բար-ռեստորանում, երբ հանկարծ ընկերուհին նկատել է, որ աղջիկը կորել է։
Պարզվել է, որ խմած աղջկան տարել են չորս տղամարդ։ Արդյունքում նա հայտնվել է մի բնակարանում, որտեղ ևս հինգ տղամարդ են եղել՝ 22-ից 45 տարեկան։ Նրանք երկու ժամ շարունակ ստորացրել և բռնաբարել են աղջկան։ Հետո տղամարդկանցից մեկը նրանք քարշ է տվել զուգարան և «սելֆի» արել հետը։
Վերջում տանջարարներից մի քանիսը զոհին տարել են ավտոբուսի կանգառ և ասել՝ «Մի լացի»։
Դատավճիռը կարձակվի մարտի 6-ին. Տղամարդկանց սպասում է մինչև 15 տարի ազատազրկում։
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանում շատ են աշխատում, քիչ վճարվում. Աշխատանքի օրը՝ աշխատավորների խնդիրների մասին