Օհանյանը իրեն չի տեսնում իշխանական համակարգում
«Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան» դաշինքը գլխավորող, պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանն այսօր իրենց համաժողովում անդրադարձավ գործող իշխանության հետ իր հարաբերություններին։
«Գործող իշխանության կազմում ներգրավված որևէ գործչի հետ, անկախ նրանց զբաղեցրած պաշտոնից, դիրքից, որևէ անձնական խնդիր ես չունեմ։ Բարձր եմ գնահատում բանակաշինության, պետության կայացման գործում բոլորի ներդրած ջանքերը։ Ես ճանապարհ եմ անցել նրանց հետ, ոմանց հետ իհարկե մեր գործունեության մեջ տարաձայնություններ ենք ունեցել, ինչը միանգամայն բնական եմ համարում»,-նշեց Օհանյանն՝ ընդգծելով սակայն, որ այսօր իրեն չի տեսնում իշխանական համակարգում։
«Ապագա մարտահրավերներին դիմակայելու մեջ մեր մոտեցումները տարբեր են։ Մեզ անհրաժեշտ է նոր քաղաքական վերնախավ, նոր մտածելակերպ, նոր արտաքին և ներքին, նոր տնտեսական քաղաքականություն և նոր ներուժ և մթնոլորտ մեր ժողովրդի մեջ։ Կարծում եմ՝ կառավարման ոլորտում իր ունեցած գիտելիքները կարող են օգտակար լինել ժողովրդին՝ ծառացած վտագները չեզոքացնելու համար»,-ավելացրեց նա։
Հարակից հրապարակումներ`
- Ես անձամբ պաշտոնակռիվ երբեք չեմ արել. Սեյրան Օհանյան
- Օսկանյանը բացատրում է, թե ինչու պիտի իրենց ընտրեն
- ՕՐՕ-ի համաձայնագրին են միացել բազմաթիվ հասարակական կազմակերպություններ. Մարտիրոսյան
- «Օհանյան–Րաֆֆի–Օսկանյան» դաշինքը եզակի է նույնիսկ աշխարհում. Արմեն Մարտիրոսյան
Լրահոս
Տեսանյութեր
«Ձեր սիրելի Ալիևը «Նոլդու Փաշինյան» երգը միացրած Արցախով պտտվում է». Բագրատ Սրբազանը՝ իշխանությանը