Ռիոյում կառնավալի ժամանակ տուժել է 20 մարդ
Ռիո դե Ժանեյրոյում ամենամյա կառնավալի ժամանակ սամբայի դպրոցների երթի ժամանակ հարթակներից մեկը կորցրել է վերահսկողությունը և բախվել ցանկապատին, ինչի հետևանքով 20 մարդ տուժել է:
Գազետա.ռու կայքը, հղում անելով Jornal do Brasil-ին գրում է, որ երեք մարդ գտնվում են հիվանդանոցում: Ոստիկանությունը սկսել է դեպքի հետաքննությունը: Չնայած միջադեպին՝ որոշվել է միջոցառումը շարունակել:
Կառնավալն ամենահայտնի և ամենասիրված տոնն է Բրազիլիայում, որը լայն տարածում է գտել ամբողջ աշխարհում։ Բացառությամբ արդյունաբերական արտադրության, հիվանդանոցների և նման այլ աշխատատեղերի, Բրազիլիան 1 շաբաթով հանգստանում է, ուրախությունը հիմնականում շարունակվում է ափամերձ վայրերում։
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
«Տավուշը հանուն հայրենիքի» շարժման անդամները քայլերթով գալու են Երևան. Բագրատ Սրբազան