Ռիոն պատրաստվում է կառնավալին
Ռիո դե Ժանեյրոյում հազարավոր բրազիլացիներ հայտնի կառնավալից առաջ մասնակցել են փողոցային միջոցառումներին: Եվրանյուզը գրում է, որ նրանք պարել են կիզիչ արևի տակ թմբուկների հարվածների տակ՝ պատրաստվելով առաջիկա տոնին:
Կառնավալը կայանալու է փետրվարի 24-ին: Բրազիլական կառնավալ ամենամյա փառատոնն անցկացվում է ուրբաթ կամ երեքշաբթի օրերը. մինչև Ash Wednesday, որը նշանակում է մինչև Մեծ Պահքի սկիզբը։ Մեծ Պահքի օրերին կաթոլիկներ և որոշ քրիստոնյաներ ավանդաբար մսի և թռչնամսի սպառմանը ձեռնպահ են մնացել, այստեղից էլ «կառնավալ» բառը (carnelevare), որը նշանակում է «Հեռացնել (բառացիորեն բարձրացնել) միսը»։
Կառնավալն ամենահայտնի և ամենասիրված տոնն է Բրազիլիայում, որը լայն տարածում է գտել ամբողջ աշխարհում։ Բացառությամբ արդյունաբերական արտադրության, հիվանդանոցների և նման այլ աշխատատեղերի, Բրազիլիան 1 շաբաթով հանգստանում է, ուրախությունը հիմնականում շարունակվում է ափամերձ վայրերում։
Լրահոս
Տեսանյութեր
Բագրատ Սրբազան. ՔՊ անդամներ արդեն իսկ ներքին ուղերձներ են հղում, թե ինչպես կարող են միանալ մեզ