Արայիկ Խանդոյանը դադարեցրել է հացադուլը
«Սասնա ծռեր» խմբի անդամ Արայիկ Խանդոյանը (Միայնակ Գայլ) այսօր առավոտյան հայտարարել է, որ դադարեցնում է հացադուլը: Նա հացադուլ էր հայտարարել փետրվարի 16-ին՝ այդպես փորձելով ուշադրություն հրավիրել «Սասնա ծռեր»-ի գործով անցնող «Հաց բերող» Արթուր Սարգսյանի խնդրի վրա, ով, չնայած առողջական խնդիրներին, փետրվարի 10-ից հացադուլի մեջ է:
«Արայիկ Խանդոյանը հացադուլ էր հայտարարել, քանի որ միայն այդ կերպ կարող էր իր աջակցությունը հայտնել Արթուր Սարգսյանին: Նրա կարծիքով, իր այդ քայլով կարողացել է ինչ-որ չափով օգտակար լինել»,- Panorama.am-ին ասաց Ա. Խանդոյանի փաստաբան Արայիկ Պապիկյանը:
Նա նաև նշեց, որ Ա. Խանդոյանը կոչ է արել Արթուր Սարգսյանին նույնպես դադարեցնել հացադուլը, թեպետ, պարզ է, որ նա շատ վճռական է տրամադրված:
Ա. Պապիկյանն ասաց, որ Ա. Խանդոյանի ինքնազգացությունը լավ է:
Հարակից հրապարակումներ`
- «Հաց բերող» Արթուր Սարգսյանն անդրդվելի է. ՔԿՎ
- «Ազատություն հաց բերողին». Երթ դեպի դատախազություն
- «Հաց բերողը» այլևս չի կարողանում քայլել, ձայնը հազիվ է լսվում, ունենում է արյունալի փսխումներ
- «Հաց բերողի» կյանքը փրկելու միակ տարբերակը խափանման միջոցը փոխելն է. Էդմոն Մարուքյան
- Ինչո՞ւ է մինչև օրս ձերբակալված «հաց բերողը». Հարց ԱԺ նախագահին
- ՔԿՎ. Հաց բերող Աթուր Սարգսյանը հրաժարվում է առհասարակ որևէ տեսակի բուժօգնություն ստանալուց
- «Հաց բերողին» ազատ արձակելու պահանջով հավաք-երթ է կայացել Երևանում
- «Հաց բերող» Արթուր Սարգսյանի փաստաբանները խնդրում են լրագրողներին կալանավորման թեմայով այլ հարցեր չտալ
- Երթ՝ ի պաշտպանություն «հաց բերող» Արթուր Սարգսյանի
- Գլխավոր դատախազության պարզաբանումը՝ «Հաց բերողի» կալանավորման մասին
Լրահոս
Տեսանյութեր
Գևորգ Դանիելյան. Շատ վատ է, որ մենք չենք օգտագործում Սահմանադրության անվտանգության բարձիկները