Ռուստամյանն արձագանքում է ՀԱԿ-ին. Խաղաղության միակողմանի ցանկությամբ հասնել չի լինում
Դաշնակցական պտագամավոր Արմեն Ռուստամյանը ՝ Կոնգրես-ՀԺԿ դաշինքի խաղաղություն կարգախոսին դեմ է:
«Այդ կարգախոսը հրապարակ բերելուց առաջ նախ պետք է հարց տալ, թե Հայաստանը այդ ինչ է, որ մինչև հիմա չի արել, որ հաշտեցումը, խաղաղությունը, բարիդրացիությունը տեղի ունենա»,-կարծիքն ԱԺ ճեպազրույցների ժամանակ հիմնավորեց դաշնակցական գործիչը:
Նա վստահություն հայտնեց, որ Հայաստանը նման խնդիր չունի, քանի որ «մեզնից չի ծագել խնդիրը, մենք չենք ամեն օր խախտում հրադադարի ռեժիմը»:
Ռուստամյանը երբ կարգախոսը տեղավորում է նախընտրական համատեքստում, ապա ստանում է մոտավորապես նման բան. «Եթե մենք գանք իշխանության, ապա պետք է այնպիսի բաներ անենք, որ արագ բերի խաղաղության, կայունության: Ես այստեղ, Ադրբեջանի պահվածքի հետ կապված, դրա միակ ճանապարհը տեսնում եմ Ադրբեջանի ցանկությունները բավարարելը, որովհետև ուրիշ ձևով հասնել խաղաղության, ըստ Ադրբեջանի, անհնար է: Իսկ խաղաղության միակողմանի ցանկությամբ հասնել չի լինում»:
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Ոստիկանները Բագրատ Սրբազանին և ԱԺ պատգամավորներին թույլ չեն տալիս մուտք գործել Կիրանց