Թրամփն Օբամային մեղադրել է իր հեռախոսը «գաղտնալսելու» մեջ
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը թվիթերի իր էջում հայտարարել է, որ նախկին նախագահ Բարաք Օբաման 2016 թվականի նախագահական ընտրություններից առաջ գաղտնալսել է իր հեռախոսը։ Այս մասին տեղեկացնում է «Գազետա.ռու»-ն։
«Սարսափելի է։ Հենց նոր իմացա, որ հաղթանակից անմիջապես առաջ ՝ Թրամփ-թաուերում Օբաման «գաղտնալսել է ինձ»։ Դա մակկարտիզմ է»,- գրել է նա։
Թրամփը նաև հարց է տվել՝ որքանո՞վ է օրինական, որ գործող նախագահը մինչև ընտրությունները՝ հոկտեմբերին, կարողացել է լսել իր հեռախոսը։
«Նոր խորք»,- ավելացրել է ԱՄՆ նախագահը։ Միացյալ նահանգների ղեկավարի խոսքով, «լավ փաստաբանը այդ փաստից կարող էր լավ գործ սարքել»։
Թրամփը կարծիք է հայտնել, որ Օբամայի դեմ նման գործը համեմատելի կլինի նրա հետ, ինչ տեղի էր ունեցել նախկին նախագահ Ռիչարդ Նիքսոնի հետ «Ուոթերգեյթ» գործում։
«Որքան ցածր է գտնվել նախագահ Օբաման՝ ընտրությունների սրբագույն գործընթացում գաղտնալսելով իմ հեռախոսային զրույցները։ Վատ տղա»,- ընդգծել է ԱՄՆ նախագահը։
Մակկարտիզմը 1940-ականներից մինչև 1957 թվականը ԱՄՆ հասարակական կյանքում տեղի ունեցած շարժում է, որի շրջանակներում նկատվել է հակակոմունիստական տրամադրությունների սրեցում, իսկ շարժման հակառակորդները ենթարկվել են քաղաքական բռնաճնշումների։
Լրահոս
Տեսանյութեր
Բագրատ Սրբազան. ՔՊ անդամներ արդեն իսկ ներքին ուղերձներ են հղում, թե ինչպես կարող են միանալ մեզ