Չինացի պաշտոնյաներն առաջարկում են մեղմել ինտերնետ-գրաքննությունը
Ինտերնետ-գրաքննությունը վնասում է երկրի գիտության ու տնտեսության զարգացմանը:
«Գազետա.ռու»-ի փոխանցմամբ, հայտարարել է Չինաստանի քաղաքական խորհրդատվությունների ազգային խորհուրդի նախագահի տեղակալ Լո Ֆուխեն: Նրա խոսքով, ինտերնետում հանդիպող արգելքները նաև նվազեցրել են օտարերկրյա ներդրողների էնտուզիազմը: Նա առաջարկել է մեղմել այդ գրաքննությունը:
Աղբյուրը նկատում է, որ ինտերնետ-գրաքննության քննադատությունը շատ հազվադեպ երևույթ է Չինաստանում: Այն ուժեղացվել է 2012-ին, երբ Չինաստանի նախագահ դաձավ Սի Ցզինպինը:
2015-ի կեսերին հայտարարվեց, որ Չինաստանի կառավարությունը մտադիր է արգելել ինտերնետի մուտքը հնարավոր հուզումների ու անկարգությունների դեպքում:
Չինաստանում գործում է ամենախիստ քննադատությունը, այնտեղ արգելափակված են Google-ը, Twitter-ը, Facebook-ը, Instagram-ը և YouTube-ը:
Լրահոս
Տեսանյութեր
Բագրատ Սրբազան. ՔՊ անդամներ արդեն իսկ ներքին ուղերձներ են հղում, թե ինչպես կարող են միանալ մեզ