Բելառուսում ու ՌԴ-ում աշխատավարձերի միջին մակարդակները հավասարվել են
Բելառուսն աշխատավարձի մակարդակով հասել է ՌԴ-ին
Ռուբլու արժեզրկումն ու տնտեսական ճգնաժամը հանգեցրել են նրան, որ ռուսաստանցիների աշխատավարձերը դոլարային համարժեքով վերջին երկու տարում կրճատվել են 40 տոկոսով և 2015-ին ՌԴ միջին աշխատավարձը Բելառուսի կամ Բուլղարիայի մակարդակին է դարձել:
Լենտա.ռու կայքը գրում է, որ, բացի այդ, 2013-ին միջին աշխատավարձը դոլարով մեկուկես անգամ բարձր էր, քան Չինաստանում: 2015-ին տեղերը փոխվել էին` Չինաստանում աշխատավարձը ՌԴ-ում վճարվող աշխատավարձի համեմատ բարձրացել էր մեկուկես անգամ:
Տնտեսագետները աշխատավարձի գնահատման երկու մեթոդ են կիրառել:
Առաջինի դեպքում հաշվարկել են դոլարով: Այդ մեթոդի համաձայն 2015-ին ՌԴ-ում աշխատավարձն ամսական 558 դոլար է կազմել, ինչը հավասար է Ղազախստանում վճարվող աշխատավարձին, մեկ երրորդով ավելի է Ադրբեջանից և Բելառուսից:
Երկրորդ մեթոդի դեպքում՝ վերահաշվարկ դոլարով՝ հաշվի առնելով գնողունակությունը, ՌԴ-ում աշխատավարձերի անկումը կազմել է ոչ թե 40, այլ 7 տոկոս: Այդուհանդերձ, ԱՊՀ երկրներում աշխատավարձի չափը մոտեցել է ռուսաստանյան մակարդակին:
2011-ին Ռուսաստանը նրանցից առաջ էր անցել 50 տոկոսով, 4 տարի անց տարբերությունը կրճատվել է մինչև 40 տոկոսի, իսկ Բելառուսի հետ ընդհանրապես վերացել:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանում շատ են աշխատում, քիչ վճարվում. Աշխատանքի օրը՝ աշխատավորների խնդիրների մասին