Լոռու մարզի ամբողջ փրկարարական և հրշեջ տեխնիկան վերազինվելու է. Դավիթ Տոնոյան
«Մարզային և համայնքային ղեկավարության հետ հանդիպումները հնարավորություն կտան մեզ բյուջետային պլանավորման ընթացքում անհրաժեշտ շեշտադրումներ անել, որպեսզի աղետների ռիսկի նվազեցման ոլորտում հատկացումները լինեն համայնքային իշխանության կողմից».- Լոռու մարզ կատարած աշխատանքային այցի ընթացում նշել է արտակարգ իրավիճակների նախարար Դավիթ Տոնոյանը։
ԱԻՆ մամուլի ծառայությունից հայտնում են, որ նախարարը հայտնել է՝ հնարավորինս սեղմ ժամկետներում այցելելու է հանրապետության բոլոր մարզերի հրշեջ-փրկարարական ջոկատները և ծանոթանալու վերջիններիս գործունեությանը:
Տոնոյանը նշել է, որ Լոռու մարզի հետ իրականացվելու է Ճապոնիայի կառավարության մեծ ծրագիր՝ հիմնականում վերազինվելու և վերահագեցվելու է ամբողջ փրկարարական և հրշեջ տեխնիկան:
Լրահոս
Տեսանյութեր
Ոստիկանները Բագրատ Սրբազանին և ԱԺ պատգամավորներին թույլ չեն տալիս մուտք գործել Կիրանց