Պատգամավորի թեկնածու Արտյոմ Մովսեսյանը գնել է «Գետամեջի» թռչնաբուծական ֆաբրիկան. ՀԺ
Ապրիլին կայանալիք ԱԺ ընտրություններին թիվ 2 ընտրատարածքում ռեյտինգային կարգով պատգամավորի թեկնածու առաջադրված Արտյոմ Մովսեսյանը, որը նախկինում զբաղեցնում էր Քաղավիացիայի գլխավոր վարչության պետի պաշտոնը, 2.7 միլիոն ԱՄՆ դոլարով գնել է «Գետամեջի» թռչնաբուծական ֆաբրիկան:
«Հայկական ժամանակ»-ն այս տեղեկությունը ստուգելու նպատակով զրուցել է Արտյոմ Մովսեսյանի հետ:
-Տեղեկություն ունենք, որ թռչնաբուծական ֆաբրիկա եք գնել...:
- Այո, այո:
-Որի արժեքը գերազանցում է 2 մլն ԱՄՆ դոլարը:
-Չէ, չէ: Արժեքային մասով ես չեմ ուզում ընդհանրապես խոսել, դուք քիչ գումար եք ասում, շատ արժի, բայց ամբողջությամբ, 100 տոկոսով վարկավորված գումար է:
Շարունակությունը՝ թերթի այսօրվա համարում:
Լրահոս
Տեսանյութեր
Ոստիկանները Բագրատ Սրբազանին և ԱԺ պատգամավորներին թույլ չեն տալիս մուտք գործել Կիրանց