Սերժ Սարգսյանը շնորհավորել է Հայաստանի քրդական համայնքին՝ Նավրոզի առթիվ
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Հայաստանի քրդական համայնքին՝ Նավրոզի առթիվ։ Ուղերձը ներկայացնում են նախագահի աշխատակազմի հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունից։
«Հայաստանի քրդական համայնքի հարգելի՛ ներկայացուցիչներ,
Ջերմորեն շնորհավորում եմ ձեզ Նավրոզի կապակցությամբ:
Գարնանային այս գեղեցիկ տոնը, բնության զարթոնքն ու նոր տարին ուրախությամբ են լցնում բոլորիս սրտերը: Հայաստանի քաղաքացիներն իրենց քուրդ եղբայրների և քույրերի հետ կիսում են Նավրոզի բերկրանքը:
Հարգելի՛ քուրդ հայրենակիցներ,
Կրկին շնորհավորելով այս պայծառ տոնի առթիվ՝ մաղթում եմ ձեզ բարձր տրամադրություն, և թող բացվող գարունը լավատեսությամբ ու երջանկությամբ լցնի ձեր կյանքը և ավելի ջերմացնի մեր դարավոր բարեկամությունը:
Շնորհավոր Նավրոզ»: