Հարավային Սուդանի ինքնաթիռի վթարի հետևանքով զոհեր չկան
Հարավային Սուդանի Վաու քաղաքի օդանավակայանում ուղևորատար ԱՆ-26 օդանավի վթարի հետևանքով տուժել են ինքնաթիռում գտնվող 44 ուղևորներից 37-ը: Զոհեր չկան: Հայտնում է «Վեստի.ռու»-ն:
Տուժածները հոսպիտալացվել են, նրանց ցուցաբերվել է առաջին օգնություն:
Օդանավը երկրի մայրաքաղաքից թռիչք է կատարել Վաու քաղաք: Վայրէջքի ժամանակ բախվել է թռիչքուղուն, ինչի հետևանքով հրդեհ է բռնկվել: Բոլորին կարողացել են տարհանել ժամանակին: Վթարի պատճառները պարզվում են:
Լրահոս
Տեսանյութեր
Ոստիկանները Բագրատ Սրբազանին և ԱԺ պատգամավորներին թույլ չեն տալիս մուտք գործել Կիրանց