Մեղրու լեռնանցքում բուք է
ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը տեղեկացնում է, որ մարտի 21-ին՝ ժամը 09:30-ի դրությամբ, Գորիսի, Սիսիանի ավտոճանապարհներին և Մեղրու լեռնանցքում բուք է: Բքի պատճառով դժվարանցանելի է Վարդենյաց լեռնանցքը:
Արթիկ – Ալագյազ, Մարալիկ - Լանջիկ, Սևան – Ծովագյուղ ճանապարհահատվածներում, Ջաջուռի, Քեթիի և Մեղրու լեռնանցքներում տեղ - տեղ մերկասառույց է: Բքի պատճառով փակ է Բերդ – Ճամբարակ ճանապարհը:
Ավտոճանապարհներին կատարվում են մաքրման և աղով, ավազով մշակման աշխատանքներ:
ՀՀ միջպետական և հանրապետական նշանակության մյուս ավտոճանապարհները բաց են:
Լրահոս
Տեսանյութեր
Ոստիկանները Բագրատ Սրբազանին և ԱԺ պատգամավորներին թույլ չեն տալիս մուտք գործել Կիրանց