ՀՀ կուսակցությունների կայացումն անհրաժեշտ է դարձնում ԵՄ հետ համագործակցությունը. Շահգելդյան
«Մենք մշտապես ասել ենք, որ Հայաստանի արտաքին քաղաքականությունը նաև բալանսավորման խնդիր ունի»,- Կոնրադ Ադենաուեր հիմնադրամի կողմից կազմակերպված «Հայաստանի Հանրապետությունը ԵՄ և ԵԱՏՄ միջև» թեմայով քննարկման ժամանակ ասաց «Հայկական վերածնունդ» կուսակցության ներկայացուցիչ Մհեր Շահգելդյանը:
Նա նշեց, որ ՀՀ քաղաքական, արդարադատության համակարգերի արդիականացումը, ժողովրդավարացումը, քաղաքական համակարգի, կուսակցությունների, ժողովրդավարական ինստիտուտների կայացումն անհրաժեշտ է դարձնում ԵՄ-ի հետ և համագործակցությունը, և այն համապատասխան փաստաղթութի ստորագրումը, որը կա:
«Այստեղ խոր իմաստ կա. շատ ենք խոսում Հայաստանի ժողովրդավարության մասին, նաև պետք է մի պարզ բան պատկերացնել, որ տարածաշրջանում սա մեզ համար, հատկապես այսօրվա Ադրբեջանի առկայությամբ, մրցակցային առաջնայնություն է լինելու ոչ միայն երկրի ներքին արժեքային համակարգի, այլև այո ՝ մեզ համար մրցակցային առաջնայնություն պետք է լինի, չնայած դեմոկրատրիայի ոլորտում, նաև ընտրական, բազմաթիվ խնդիրներին»,- նշեց նա:
Մ. Շահգելդյանի խոսքով, Հայաստանը ԵԱՏՄ միակ երկիրն է, որ ունի GSP+ համաձայնություններ, որը պրեֆերենցիաներ էր տրամադրում Հայաստանին վերջին տարիների ընթացքում:
«Մենք գտնում ենք, որ սա հնարավորություն էր: ԵԱՏՄ անդմակացությունը նույնպես հնարավորություն է: Մեր գնահատականով, GSP+ համաձայնություններից վերջին 2-3 տարիներին լիաարժեք հնարավոր չեղավ օգտվել, իսկ սա Հայաստանի համար կամրջի գաղափարի հնարավորություններից մեկն էր»,- ասաց նա:
Հարակից հրապարակումներ`
- Արարատ Զուրաբյան. Գիտենք, ինչով է հղի Ռուսաստանի հետ հարաբերությունները փչացնելը
- Եթե իշխանությունը կարողանում է PR քայլ անել` ներառելով ողջ ԵՄ-ն, պետք է շնորհավորել այդ իշխանությունը. Բեքարյան
- Նախաստորագրվել է Հայաստանի և ԵՄ միջև Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագիրը
Լրահոս
Տեսանյութեր
«Ձեր սիրելի Ալիևը «Նոլդու Փաշինյան» երգը միացրած Արցախով պտտվում է». Բագրատ Սրբազանը՝ իշխանությանը