Մայամիում Թոմի Հաասի և Իրժի Վեսելիի հետ «խաղադաշտ է դուրս եկել» հսկայական իգուանան
Մայամիում հսկայական իգուանան ընդհատել է գերմանացի Թոմի Հաասի և չեխ Իրժի Վեսելիի միջև ընթացող թենիսի հանդիպումը։ Լուրը գրում է ՌԻԱ Նովոստին:
Սկզբում իգուանան բարձրացել է խաղասեղանի վրա, իսկ հետո՝ հայտնվել խաղադաշտում: Սողունը թենիսիստներին չի վախեցրել՝ Հաասը հեռախոսով այդ ամենը նկարահանել է, իսկ Վեսելին փորձել է այդ ժամանակահատվածում հանգստանալ:
Սողունին բռնելուց հետո խաղը վերսկսվել է: Արդյունքում հաղթող է դարձել Իրժի Վեսելին:
Լրահոս
Տեսանյութեր
Գևորգ Դանիելյան. Շատ վատ է, որ մենք չենք օգտագործում Սահմանադրության անվտանգության բարձիկները