Սպորտ 09:34 27/03/2017 Հայաստան

Արթուր Պետրոսյան. «Չոր» հաշվով հաղթելն արդեն առաջընթաց է

Մարտի 26-ին Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում Աշխարհի 2018 թվականի նախընտրական փուլի Հայաստան-Ղազախստան խաղից հետո տեղի է ունեցել Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Արթուր Պետրոսյանի հետխաղային մամուլի ասուլիսը, որն ամբողջությամբ ներկայացված է Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի պաշտոնական կայքում:

- Պարոն Պետրոսյան, նախևառաջ շնորհավորում ենք հաղթանակի կապակցությամբ: Ինպչե՞ս է Գևորգ Ղազարյանի վիճակը։

-Գևորգը հիմա հիվանդանոցում է և բուժզննում է անցնում: Այդ պահը մեզ համար, հավանաբար, ամենացավալին էր այս խաղում: Հուսով եմ, որ ոչ մի լուրջ բան չկա, քանի որ Գևորգը թե որպես ֆուտբոլիստ, թե որպես մարդ մեզ պետք է: Մենք բոլորս մտքերով հիմա հիվանդանոցում ենք՝ իր կողքին:

- Ինչպե՞ս կգնահատեք խաղը:

-Առաջին խաղակեսը շատ լավ խաղացինք, պրեսինգ էինք անում, մրցակցին չէինք թողնում դուրս գալ իրենց կիսադաշտից: Մի փոքր հանգստություն չկար խաղի մեջ: Տղաները գնդակը հանգիստ չէին խաղարկում: Խաղացինք հարձակվողական ոճի ֆուտբոլ: Երկրորդ կեսի սկզբնամասում խաղի թելը կորցրինք, բայց կարմիր քարտը ճիշտ ժամանակին եղավ: 

- Հարձակման գծում սպասված սրությունը չկար։ Արդյո՞ք դա ձեզ չի մտահոգում:

-Իմ կարծիքով շատ պահեր ստեղծեցինք, ուղղակի վերջին հարվածը չէր ստացվում: Մենք շատ բաց տեղեր ունենք, որի վրա պետք է աշխատենք, բոլորը միանգամից չենք կարող ուղղել: Վերջին խաղը մոտ հինգ ամիս առաջ էինք խաղացել, և մի շաբաթվա մեջ բոլոր բացերը չէինք կարող լրացնել:

- Պարոն Պետրոսյան, մենք ընդգծված հարձակվող չունենք, բայց թիմը իրոք հարձակվողական ֆուտբոլ խաղաց: Մյուս մրցակիցների հետ նույնպե՞ս արդպես եք խաղալու, թե՞ սա ուղղակի հետնապահ թիմի դեմ խաղի մարտավարություն էր։

-Այսօր տանը՝ Չեռնոգորիայի խաղից հետո, մենք սեփական հարկի տակ պարտավոր էինք հարձակվողական ֆուտբոլ խաղալ: Ընդգծված հարձակվող ունեինք՝ Արթուր Սարկիսովը, ում միշտ միանում էին Մարկոս Պիզզելին, Կամո Հովհաննիսյանը, Հենրիխ Մխիթարյանը, Տիգրան Բարսեղյանը: Այսօրվա խաղն առանց սխալների խաղ չէր, գոլային պահերը լավ չէինք իրացնում: Ամենակարևորն իմ համար այն փաստն էր, որ վերջին անգամ թիմը գնդակ բաց չէր թողել երեք-չորս տարի առաջ: «Չոր» հաշվով հաղթելն արդեն առաջընթաց է:

- Խնդրում եմ մեկնաբանեք Արթուր Սարկիսովի և Հենրիխ Մխիթարյանի խաղը:

-Ինչպես տեսաք, մենք խաղում էինք 4-1-4-1 մարտավարությամբ, և Մարկոսին ու Հենրիխին առջևում գործելու հնարավորություն էինք տվել։ Կարծում եմ՝ երկուսն էլ կատարեցին իրենց վրա դրված պարտականությունը: Սարկիսովն էլ մեծ ծավալի աշխատանք կատարեց, և վերջում արդեն ժամանակն էր, որպեսզի նա փոխարինվեր: Այնուամենայնիվ, ես գոհ եմ նրա խաղից:

- Նշեցիք սխալների մասին: Ի՞նչ սխալների մասին էր խոսքը:

- Պաշտպանությունում մի քանի դիրքային սխալ թույլ տվեցինք, հակառակորդի դարպասի դեմ կարող էինք ավելի սառնասիրտ գործել, գնդակը կարող էինք ավելի հանգիստ խաղարկել, իսկ մնացածը, իմ կարծիքով, լավ ստացվեց:

- Պարոն Պետրոսյան, չե՞ք կարծում, որ թիմը խաղացվածության առումով բարելավելու տեղ ունի։ Դրա լավագույն միջոցն էլ ընկերական խաղերն են:

- Մենք Ղազախստանի հավաքականը չենք: Իրենց թիմի գերակշիռ մասը հանդես է գալիս Ղազախստանի առաջնությունում ու իրենք խնդիր չունեն չորեքշաբթի՝ Կիպրոսի ու կիրակի՝ մեզ հետ խաղալու: Իսկ մեր ֆուտբոլիստների մի մասը ժամանել է երկուշաբթի, մի մասը՝ երեքշաբթի, անգամ ֆուտբոլիստ ունենք, ով ժամանել է չորեքշաբթի առավոտյան: Ես չէի ցանկանա` հոգնած ֆուտբոլիստները խաղ անցկացնեին։ Եթե գիտեք, Չեռնոգորիայի խաղից առաջ արդեն պլանավորել ենք ընկերական խաղ, քանի որ ներքին առաջնությունները բավական շուտ են ավարտվում:

- Չե՞ք կարծում, որ Ղազախստանի հավաքականի պաշտպանի հեռացումը բեկումնային դարձավ այս խաղում։

- Ես կարծում եմ` այո, դա բեկումնային դարձավ, քանի որ մինչ մրցակցի պաշտպանի դաշտից հեռացվելը, նրանք բավական մեծ ճնշում էին գործադրում մեր դարպասի ուղղությամբ:

- Ի՞նչ ասացիք տղաներին ընդմիջմանը։

-Ասացի, որ պետք է շարունակել այս տեմպով և պրեսինգ գործադրելով խաղալ, ինչպես խաղացինք առաջին խաղակեսում:

- Ի՞նչ կտա մեր հավաքականին ընկերական խաղը և արդյո՞ք չկար ավելի հարմար մրցակից, քան Սենթ Կիտս և Նևիսի հավաքականն էր։

- Շատ ենք փորձել գտնել ուրիշ մրցակից: Հյուսիսային Իռլանդիայի հավաքականն էր նախնական համաձայնություն տվել, բայց հետո հրաժարվեցին: Նոր Զելանդիայի հավաքականը Կոնֆեդերացիայի գավաթից առաջ ցանկություն էր հայտնել մեզ հետ խաղալու, բայց նորից հրաժարվեց: Եվս մեկ անգամ նշեմ, որ մեզ շատ էր պետք այդ ընկերական հանդիպումը, քանի որ առաջնությունների ավարտից հետո ֆուտբոլիստները պետք է մտնեն հունի մեջ:

- Այսօր դաշտում տեսանք Արաս Օզբիլիսին։ Ինչպե՞ս խաղաց նա և ի՞նչ մարզավիճակում է:
-Նա հարյուր տոկոսով պատրաստ չէր, և մենք հենց խաղից առաջ էլ ծրագրում էինք Արասին թարմ ուժերով խաղի մեջ մտցնենք երկրորդ խաղակեսում ու կարծում եմ, որ դա մեզ մոտ ստացվեց: Ասեմ, որ երեք փոխարինողներն էլ շատ լավ մտան խաղի մեջ:

-Ի՞նչ ծրագրեր ունեիք Գևորգ Ղազարյանի համար,և արդյո՞ք Տիգրան Բարսեղյանը կարողացավ իրականացնել դրանք։

- Գևորգ Ղազարյանի վնասվածքը խախտեց մեր ծրագրերը, քանի որ ամեն դեպքում դժվար է երկրորդ րոպեին վնասվածք ստանալ ու փոխարինվել: Այն, ինչ մտածել էինք, մի պահ կարծես փուլ եկավ: Բայց, այնուամենայնիվ, Տիգրանը շատ լավ մտավ խաղի մեջ՝ բացառությամբ վերջին մի քանի րոպեների, երբ զգացվում էր, որ նա հոգնել է: Նա դեռ երիտասարդ է, և փորձի կուտակելով կարող է ավելի լավ խաղ ցույց տալ: 



Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

12:14
ՔՊ-շչիկների բոլոր «նոր արժեքները» նյութական են. Քաղաքագետ
Քաղաքագետ Ստեփան Դանիելյանը գրում է. «5-րդ դարում, հայկական տառերի գյուտից հետո, սկսեցին հունարենից թարգմանություններ կատարել և խնդրի...
Աղբյուր` Panorama.am
11:46
Կառավարությունը Սիսիան-Քաջարան ճանապարահատվածի համար 236 մլն եվրոյի վարկ կվերցնի
«Սիսիան-Քաջարան ճանապարահը բաժանել ենք երեք հատվածների՝ Հյուիսային, Բարգուշատի թունել և հարավային հատված, համապատասխանաբար՝ ...
Աղբյուր` Panorama.am
11:36
Գաղափարկան պայքարում եկեղեցուն հաղթել հնարավոր չէ. Շիրակի թեմի առաջնորդ
«Թող կանչեն, ինձ էլ թող կանչեն, մեր երկրի ազգային անվտանգությունն է։ Ենթադրում եմ, երևի իր վերջին արտահայտությունների հետ է...
Աղբյուր` Panorama.am
11:31
Մայիսի 9-ին Հանրապետության հրապարակում կլինի համազգային հանրահավաք
Մայիսի 9-ին, ժամը 16:00-ին Հանրապետության հրապարակում տեղի կունենա համազգային հանրահավաք։ Ուրարակիր Թովմաս Առաքելյանը տեղեկացրել է. ...
Աղբյուր` Panorama.am
11:22
Կառավարությունը բուժաշխատողներին կստիպի պարտադիր մասնակցել էթիկական նորմերի իմացության դասընթացներին
«Նախագծի ընդունման անհրաժեշտությունը բխում է բուժաշխատողների մասնագիտական գիտելիքների և հմտությունների շարունակական զարգացման...
Աղբյուր` Panorama.am
11:17
Ճշմարտության շարժումը հեղեղատարն է, որը պետք է մաքրի կյանքը ստից. Վահե Հովհաննիսյան
Այլընտրանքային նախագծեր խմբի համահիմնադիր Վահե Հովհաննիսյանը գրում է. «Այս իշխանության «նոր ազգային կրոնն է».  1....
Աղբյուր` Panorama.am
11:03
Մենք իշխանություն վերցնելու ցանկություն չունենք, ունենք ցանկություն՝ ունենալու ազգային, հայկական իշխանություն. Միքայել Սրբազան
«Իհարկե, շարժումն ուղղորդված է Աստծո կողմից։ Դրանից ավելի վեհ բան կա՞։ Աստծուց ավելի վեհ բան կա՞։ Մենք ուղղորդվում ենք Աստծո...
Աղբյուր` Panorama.am
10:41
Չինովնիկներին ավելի հարմար է աշխատել խոշորների հետ, սատկացնել ՓՄՁ-ներին. Հակոբ Ավագյան
Կառավարությունը մայիսի 2-ի նիստում տնտեսական գործունեության գրեթե բոլոր ոլորտներում շրջանառության հարկը կրկնակի բարձրացնելու մասին որոշում...
Աղբյուր` Panorama.am
10:25
Գյումրիից մեկնարկել է երթ դեպի Աբովյան՝ միանալու Բագրատ Սրբազանի առաջնորդած քայլերթին
Այսօր ՀԱԵ Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի գլխավորած երթը կմեկնարկի ժամը 13:00-ից Չարենցավանի Վերածնունդի Հրապարակից։...
Աղբյուր` Panorama.am
10:20
Գործարար Կարեն Վանեցյանի փաստաբանական խումբը հայտարարությամբ է հանդես եկել
Գործարար Կարեն Վանեցյանի փաստաբանական խումբը հայտարարությամբ է հանդես եկել, որտեղ ասված է. «Միջազգային խոշոր գործարար, մեր վստահորդ...
Աղբյուր` Panorama.am
09:53
«Իմնեմնիմի»-ի այսօրվա հերթապահները՝ Սուրեն Սուրենյանց և Զառա Մարգարյան
Այսօր քաղաքագետ, «Դեմոկրատական այլընտրանք» կուսակցության նախագահ Սուրեն  Սուրենյանցն ու «Հրապարակ»-ի լրագրող Զառա...
Աղբյուր` Panorama.am
09:52
Ադրբեջան դուրս է մնացել «Եվրատեսիլ» մրցույթից
Շվեդիայի Մալմյո քաղաքում նախօրեին տեղի է ունեցել «Եվրատեսիլ 2024» երգի մրցույթի առաջին կիսաեզրափիչը։ 15 երկրից եզրափակիչ է անցել...
Աղբյուր` Panorama.am
09:47
Մայիսի 8-ին փոխանակման կետերում դոլարի և ռուբլու փոխարժեքները բարձրացել են. Եվրոյինը՝ նվազել
ՀՀ բանկերում այսօր՝ մայիսի 8-ին ժամը 09:30-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 385.25 դրամ՝ նախորդ օրվա համեմատ արժևորվելով...
Աղբյուր` Panorama.am
09:44
Էդգար Ղազարյան. Պատի տակ մնացած Վաղոն
Քաղաքական, հասարակական գործիչ Էդգար Ղազարյանը գրում է. «Ռուսաստանի Դաշնությունում գործող պետական արարողակարգի ավանդույթների համաձայն`...
Աղբյուր` Panorama.am
09:38
Մեքենան ընկել է ձորակը
Այսօր վաղ առավոտյան Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Արմավիրի մարզի Արմավիր-Բաղրամյան ավտոճանապարհին՝ կամրջի...
Աղբյուր` Panorama.am
09:24
Փրեսլիի և Մերկուրիի լավագույն հիթերը կներկայացվեն Երևանում
Մայիս 13-ին, ժամը 19:30 Արամ Խաչատրյան համերգասրահում կկայանա «Էլվիս Փրեսլիի և Ֆրեդի Մերկուրիի լավագույն հիթեր» խորագրով համերգ։...
Աղբյուր` Panorama.am
09:04
Արշակ սրբազանին փորձում են լռեցնել. նրան կրկին կանչել են ԱԱԾ
Իշխանությունները սկսել են հետապնդումները Բագրատ սրբազանի առաջնորդած շարժման մասնակիցների և նրանց աջակիցների նկատմամբ: Երեկ էլ Նիկոլ Փաշինյանի...
Աղբյուր` Panorama.am
09:00
Հարութ Սասունյան. Փաշինյանի ձեռքերը կթաթախվեն արյան մեջ, եթե ֆրանսահայը մահանա Երևանի օդանավակայանում
Ֆրանսիահայ լրագրող Լեո Նիկոլյանը 16 օր շարունակ հացադուլ է անում Երևանի օդանավակայանում՝ Հայաստան մուտք գործելու արգելքից հետո։ 57-ամյա...
Աղբյուր` Panorama.am
08:56
«Ժողովուրդ». Զինված ուժերում մահվան դեպքերը տարեցտարի ավելանում են՝ «պահելով» մահվան ստաբիլ ցուցանիշներ. ԱՄՆ Պետդեպի զեկույցը
«Ժողովուրդ» թերթը գրում է. «ԱՄՆ պետքարտուղարության Ժողովրդավարության, մարդու իրավունքների ու աշխատանքի բյուրոյի կողմից...
Աղբյուր` Panorama.am
08:55
«Հրապարակ». Իշխանությունը հերթական սուտն է տարածում
«Հրապարակ» թերթը գրում է. «Իշխանությունները ոչ մի միջոց չեն խնայում Կիրանցից սկիզբ առած, Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ...
Աղբյուր` Panorama.am
08:54
«Ժողովուրդ». Վահան Քերոբյանի դեմ հարուցված քրեական գործը ավարտական փուլի մեջ է
«Ժողովուրդ» թերթը գրում է. «ՀՀ Քննչական կոմիտեն էկոնոմիկայի արդեն նախկին նախարար Վահան Քերոբյանի դեմ հարուցված քրեական...
Աղբյուր` Panorama.am
08:51
«Հրապարակ». Արցախցիներին սպառնացել են՝ Բագրատ սրբազանի առաջնորդած երթին մասնակցելու դեպքում կզրկվեն պետական աջակցությունից
«Հրապարակ» թերթը գրում է. «Մեր տեղեկություններով, արդեն մի քանի օր է՝ մարզպետները գործի են անցել, վարչական ղեկավարների և...
Աղբյուր` Panorama.am
08:50
«Ժողովուրդ». Սրբազանի առաջնորդած շարժման երթը իրավապահ համակարգում որոշակի գործընթացների կասեցման պատճառ է դարձել
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ սրբազան Գալստանյանի առաջնորդած շարժման երթը դեպի Երևան իրավապահ...
Աղբյուր` Panorama.am
08:49
«Հրապարակ». Ի՞նչով է բացատրվում Փաշինյանի ատելությունը Վանեցյանի հանդեպ
«Հրապարակ» թերթը գրում է. «Երեկ Փաշինյանը հիշել էր 2018-ի գաղտնալսման պատմությունը և նոր մեղադրանքներ էր հնչեցնում ԱԱԾ...
Աղբյուր` Panorama.am
08:46
«Ժողովուրդ». Երեկ մահացած պայմանագրային զինծառայողը ինքնասպան է եղել
«Ժողովուրդ» թերթը գրում է. ««Ժողովուրդ» օրաթերթի տեղեկությունների համաձայն՝ ըստ նախնական վարկածի՝...
Աղբյուր` Panorama.am
08:45
«Հրապարակ». Մայիսի 9-ին շարժումը մտնելու է Երևան. Լինելո՞ւ է Փաշինյանի հրաժարականի պահանջ, թե ոչ
«Հրապարակ» թերթը գրում է. «Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ սրբազանը, որ համառորեն չի հրապարակում շարժման քաղաքական պլանը՝...
Աղբյուր` Panorama.am
08:00
Մայիսի 8-ի հոսանքազրկումների մասին
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ մայիսի 8-ին պլանային նորոգման աշխատանքներ...
Աղբյուր` Panorama.am
23:17
Առաջին անգամ Լոռու մարզում սև արագիլի բույն է հայտնաբերվել
Գերմանիայի բնության պահպանության միության ֆեյսբուքյան էջից տեղեկանում ենք. «Առաջին անգամ Լոռու մարզում սև արագիլի (Ciconia nigra)...
Աղբյուր` Panorama.am
22:44
Վահան Կոստանյանը ՆԱՏՕ-ի կենտրոնակայանում է եղել
ՀՀ ԱԳՆ-ից հայտնում են. «ՆԱՏՕ-ի կենտրոնակայանում տեղի է ունեցել ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Վահան Կոստանյանի հանդիպումը ՆԱՏՕ-ի մշտական...
Աղբյուր` Panorama.am
22:21
Երեք մեքենաների մասնակցությամբ վթարի հետևանքով 5 հոգի հոսպիտալացվել են
ՆԳՆ փրկարարական ծառայությունից հայտնում են. «Մայիսի 7-ին, ժամը 16:38-ին Շիրակի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Արման Թաթոյանը միացավ Բագրատ Սրբազանի առաջնորդած քայլերթին
14:26 07/05/2024

Արման Թաթոյանը միացավ Բագրատ Սրբազանի առաջնորդած քայլերթին

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}