Իրանի նախագահը ժամանել է Մոսկվա
Իրանի նախագահ Հասան Ռոհանին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հրավերով պաշտոնական այցով ժամանել է Ռուսաստան: ՏԱՍՍ-ի հաղորդմամբ, Իրանի նախագահին «Վնուկովո» օդանավակայանում դիմավորել է ՌԴ ԱԳՆ փոխնախարար Վասիլի Նեբենզյան:
Արդեն այսօր Հասան Ռոհանին բանակցություններ կունենա վարչապետ Դմիտրի Մեդվեդևի հետ, իսկ վաղը՝ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ: Սպասվող հանդիպումը թվով իններորդը կդառնա Ռոուհանիի նախագահության ոչ լրիվ չորս տարվա ընթացքում:
Կրեմլի մամուլի ծառայությունն ավելի վաղ հայտնել էր, որ հանդիպմանը նախատեսվում Է քննարկել երկկողմ համագործակցության հարցերը, կարծիքների փոխանակում համաշխարհային և տարածաշրջանային օրակարգի հրատապ թեմաների շուրջ: Բանակցությունների արդյունքներում ստորագրվելու են մի շարք փաստաթղթեր:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանում շատ են աշխատում, քիչ վճարվում. Աշխատանքի օրը՝ աշխատավորների խնդիրների մասին