Մեր ձայնը մշտապես եղել է և լինելու է խորհրդարանում. Բիշարյան
«Ես դատապարտելու եմ այն շենգավիթցուն, ով ձեռք կմեկնի իրենց ձայնը գնել ցանկացող փողերին, խոնարհվելու եմ այն մարդկանց առջև, ովքեր իրենց սեփական ձայնը արժևորել գիտեն»,- այսօր մայրաքաղաքի Շենգավիթ համայնքում ընտրողների հետ հանդիպմանն ասաց «Հայկական վերածնունդ» կուսակցության ներկայացուցիչ Հեղինե Բիշարյանը:
Նրա խոսքով՝ Երևան քաղաքում գրեթե չկա մի համայնք, որ այդքան ծանր սոցիալական վիճակում լինի, ինչպես Շենգավիթն է։
«Գիտեմ յուրաքնչյուր փողոցի, տան սոցիալական վիճակը։ Խորհրդարանում պետք է առաջինը լինի այն արձագանքը, որ Շենքավիթում զարկ տրվի սոցիալական բնակարանաշինությանը։ Երբեմնի աշխատավորների համայնքը այսօր դարձել է անգործների համայնք»,-ասաց նա։
Բիշարյանը նշեց, որ մշտապես հետևողական են եղել և շարունակելու են հետևողական լինել, որ փոխվի Շենգավիթի դեմքը։
«Կանգնեք «Հայկական վերածնունդի» կողքին։ Իմացեք, որ մեր ձայնը մշտապես եղել է և լինելու է խորհրդարանում»,-շեշտեց նա։
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանում շատ են աշխատում, քիչ վճարվում. Աշխատանքի օրը՝ աշխատավորների խնդիրների մասին