Մշակույթ 10:00 27/03/2017 Հայաստան

Սահմանամերձ Վազաշենում բացվել է Սևան Նաղաշի «Հավեսին սենյակը»

Տավուշի մարզի Վազաշեն համայնքում նախօրեին բացվել է՝ «Հավեսին սենյակ» մշակույթի կենտրոնը։ Նախագիծը, որի համահեղինակն էր նկարչուհի Սևան Նագգաշյանը, նրա վաղաժամ մահվանից հետո Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ եպիսկոպոս Գալստանյանի հոգևոր առաջնորդությամբ կյանքի է կոչել «Հայ Ձմեռ պապ» բարեգործական հիմնադրամը` Սևանի ընտանիքի և արվեստագետ ընկերների աջակցությամբ: Ծրագիրն իրականացվելու է Awesome հիմնադրամի դրամաշնորհով:

«Մենք պետք է դուրս գանք մեր անձնական նեղ սահմաններից ու գնանք դեպի իրական սահման` իրական մարդկանց մոտ: Հայրենիքը սկսվում և ավարտվում է սահմանով»,- ասել էր Սևան Նագգաշյանը: 

«Հայ ձմեռ պապ» բարեգործական հիմնադրամի տնօրեն  Արմինե Պետրոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «...Սահմանամերձ համայնքներում վառ երևակայության տեր, ընդունակ շատ երեխաներ կան, որոնք հնարավորություն չունեն զարգացնելու իրենց տաղանդները, շփվելու հետաքրքիր մարդկանց հետ, դպրոցական պարտադիր առարկաների շրջանակից դուրս բավարարելու իրենց մշակութային պահանջները: «Այս երեխաները ճաշակ զարգացնելու և ազատ միտք ձևավորելու հնարավորություն պիտի ունենան»,-ասում էր Սևանը:

Վազաշենը 18 կմ սահման ունի Ադրբեջանի հետ, մարտական և «խաղաղության» զոհեր, 47% արտագաղթ, ռմբակոծված մանկապարտեզ: Գործազրկություն: Փակուղի: Որպես արտագաղթի պատճառներ (հակառակորդի մշտական նշանառության տակ ապրելու անապահովության զգացումից բացի) գյուղացիները նշում են սահմանապահ գյուղի նկատմամբ կենտրոնի ուշադրության բացակայությունը, մայրաքաղաքի մշակութային կյանքին չմասնակցելը:

Ծրագրի նպատակն է Վազաշենի դպրոցի դասարաններից մեկը դարձնել ՀԱՎԵՍԻՆ ՍԵՆՅԱԿ` մի տարածք, որտեղ երեխաները կնկարեն ու կքանդակեն, կմասնակցեն առցանց և առկա վարպետաց դասերի, արվեստի մասին ֆիլմեր կդիտեն ու կքննարկեն, հանդիպումներ կունենան Երևանից և այլ քաղաքներից ու գյուղերից եկած արվեստագետների հետ:

Առաջին այդպիսի հանդիպումը կայացավ հենց ՀԱՎԵՍԻՆ ՍԵՆՅԱԿԻ բացման օրը: Վազաշենցի աշակերտների հյուրն էին հայտնի նկարիչներ, անիմատորներ և, ամենակարևորը, Երևանի «Արեգնազան» կրթահամալիրի սաներն իրենց ուսուցիչների ու ծնողների հետ:

Նախքան այդ` Իջևանի Սբ. Ներսես Շնորհալի եկեղեցում մատուցվեց պատարագ, ապա տեղի ունեցավ հոգեհանգստյան պաշտոն Բագրատ եպիսկոպոս Գալստանյանի հանդիսապետությամբ:

Սևանի մասին ֆիլմի դիտումից հետո «Արեգնազանի» սաները դպրոցի դահլիճում վազաշենցիներին ներկայացրեցին իրենց պատրաստած գեղարվեստական համարները:

Երևանի կենտրոնից եկած արեգնազանցիները սահմանամերձ Վազաշենի իրեց հասակակիցներին հետագա համագործակցության և ընկերության լուրջ առաջարկներ ունեն, ծրագրեր, որոնք ձևավորվել են վաղօրոք` նախքան հանդիպումը:

Նոր ծանոթություններ, զրույցներ, էլ. հասցեների փոխանակում` հոյակապ սկիզբ երեխաների հետագա ընկերության համար: Անհատական նվերներ FCN կազմակերպության կողմից դպրոցի բոլոր 77 աշակերտներին:

Ավանդական կարմիր ժապավենի կտրում, ՀԱՎԵՍԻՆ ՍԵՆՅԱԿԻ կահավորում Սևանի ընկերների կողմից, նկարակալներ ու աթոռներ երեխաների համար, Սևանի մտերիմների, եբայրների խոսքը, Սրբազանի օրհնանքն ու բարեմաղթությունները, հյուրասիրություն: Ծրագրի մեկնարկ:

«Կենտրոնը սահմանի սիրտն է, սահմանը՝ ուշադրության կենտրոն». սա է լինելու ծրագրի կարգախոսը:

ՀԱՎԵՍԻՆ ՍԵՆՅԱԿԸ դառնալու է Սևան Նագգաշյանի լուսավոր մտքերի ու խոհերի մարմնացումը»:

Սևան Նագգաշյանը միջնադարյան բանաստեղծ, նկարիչ, աշուղ Նաղաշ Հովնաթանի տոհմի ժառանգն է: Սեբաստիա-Երուսաղեմ-Բեյրութ. այս ճանապարհն անցնելով է Սևանի պապը փրկվել ցեղասպանությունից ու հաստատվել Բեյրութում, որտեղ էլ հայտնի գրող, հասարակական գործիչ Հայկ Նագգաշյանի ընտանիքում 1968թ. նոյեմբեր 27-ին ծնվել է Սևանը: Սևան Նագգաշյանը սովորել է Երևանի գեղարվեստի ակադեմիայի գրաֆիկայի բաժնում (1986-1992 թ.թ.), որտեղ ևս երեք տարի շարունակել է ուսումն ու մասնագիտացել կերպարվեստի մեջ: 2009-2011 թ.թ. ուսումնասիրել  է  Եվրոպայի արվեստի աշխարհն ու թանգարանները: Ունեցել է անհատական և խմբային ցուցահանդեսներ Լիբանանում, Հայաստանում, Հոլանդիայում, Անգլիայում, Ֆրանսիայում, Իտալիայում, ԱՄՆ-ում և Կանադայում: Սևանի նկարները գտնվում են  աշխարհի տարբեր երկրների մասնավոր և պետական հավաքածուներում: Սևան Նագգաշյանը աշխատել է «Հայֆիլմ» կինոստուդիայի անիմացիայի բաժնում, ինչպես նաև Մոնրեալի անիմացիայի գլխավոր ստուդիաներում:  Հիշարժան ֆիլմերից են Սիլվեն Շոմեի «The Old Lady and the Pigeons»-ը և «The Belleville Triplets»-ը, Ռուբեն Հախվերդյանի երկու երգերի մուլտֆիլմերը («Զատիկ» և «Օրոր») և «Զատիկ» DVD-գրքի ձևավորումը: Անիմացիոն ֆիլմերի  «Ռեանիմանիա» միջազգային փառատոնի կազմակերպման ակտիվ մասնակիցներից է, եղել է ժյուրիի անդամ։ 2014 թ. կազմակերպել և համադրել է «Արվեստը` սահմանին» ցուցահանդեսը, որի նպատակն էր Վազաշենի խնդիրները ներկայացնելով` հասարակության ուշադրությունը կենտրոնացնել սահմանամերձ գյուղերի հիմնահարցի վրա: Այս ցուցահանդեսից հետո մտադիր էր շարունակել Հայաստանի հեռավոր գյուղերի իրավիճակը բարելավելուն ուղղված իր գործունեությունը, բայց վաղաժամ մահը 2016 հոկտեմբերի 12-ին ընդհատեց նրա նպատակները: 

Լուսանկարները՝ Արմինե Պետրոսյանի ֆեյսբուքյան էջից: 



Աղբյուր` Panorama.am
Share |

Լրահոս

15:20
Սրանք վախերի ու սարսափի մեջ են. Գառնիկ Դանիելյան
«Այս իշխանության ամեն մի օրը թանկ է արժենում մեր երկրի, մեր պետականության վրա»,- Կիրանցից Երևան քայլերթի ժամանակ ասաց...
Աղբյուր` Panorama.am
15:09
Ցրել ԳՏ ԱԺ-ն
Քպիչները եթե խոսում են պատերազմից, ուրեմն դրանով ապացուցոմ են, որ ալիևի հետ միաբան ախպերներ են, որ ալիևը նիկոլի համար իր սիրելի զինվորներին...
Աղբյուր` Panorama.am
15:08
Օդի ջերմաստիճանը մայիսի 9-10-ին կբարձրանա
Երևանում մայիսի 6-ին կեսօրից հետո, 7-8-ին ժամանակ առ ժամանակ, 10-ի և 11-ի ցերեկը սպասվում է անձրև և ամպրոպ, մայիսի 6-ի երեկոյան ժամերին, 7-ի...
Աղբյուր` Panorama.am
14:47
Ժեխ են բերել, ժեխի գնով ծախում են.Գործարարը՝ ծաղկի շուկայում կտրուկ գնանկման մասին
Հայաստանի ծաղկի շուկայում վերջին օրերին արձանագրվել է կտրուկ գնիջեցում։ Ծաղիկների որոշ տեսակների գները նվազել են 50-60 %-ով։ Հատկանշական էր, որ...
Աղբյուր` Panorama.am
14:19
Մեկնարկում է առաջին դասարանցիների տվյալների ստուգման և հայտագրման գործընթացը
ՀՀ պետական հանրակրթական դպրոցներում առաջին դասարանցիների հայտագրման գործընթացը կմեկնարկի հունիսի 10-ից և կիրականացվի 3 փուլով։ Հայտագրման...
Աղբյուր` Panorama.am
14:18
Բագրատ Սրբազան. ՔՊ բարձրաստիճան անդամներ արդեն իսկ ներքին ուղերձներ են հղում, թե ինչպես կարող են միանալ մեզ
«Չի կարելի մեր կյանքի հաշվին իրենց տաքուկ սենյակներում նստած որոշումներ կայացնեն»,-լրագրողների հետ զրույցում ասաց Կիրանցից դեպի...
Աղբյուր` Panorama.am
14:08
Ալեն Սիմոնյանի ելույթի ժամանակ ընդդիմությունը լքեց դահլիճը
«Եկել են դոշ են ծեծում, ո՞վ է ՀՀ տարածքից հող հանձնում, ո՞վ է հանձնում, ո՞վ։ Դուք եք հանձնում։ Որ հանձնեինք, այսքան կռիվ չէր լինի, այսքանի...
Աղբյուր` Panorama.am
13:48
Բաքվում ԱՄՆ դեսպանն այցելել է Ադրբեջանի կողմից օկուպացված Շուշի
Ադրբեջանում ԱՄՆ դեսպան Մարկ Լիբին իր կնոջ հետ այցելել է ադրբեջանական զինված ուժերի կողմից օկուպացված հայոց բերդաքաղաք Շուշի, ինչպես նաև Ֆիզուլի։...
Աղբյուր` Panorama.am
13:22
Տավուշցի. Ավանակը բարկացած է, ուզում է իր բեռը վերցնի ու գնա
«Ես դեռևս շարունակում եմ մնալ իմ այն համոզմանը, որ պարտադիր պայման պետք է լինի՝ գերագույն գլխավոր դավաճանին անպայման ավանակի վրա թարս...
Աղբյուր` Panorama.am
13:08
Այսօր դիրքերը Կիրանցից հեռու են 2-2,4 կմ, իսկ Ոսկեպարից՝ 1,2 կմ. Սեյրան Օհանյան
«Զեկույցում նշված չէր քաղբանտարկյալների, կալանքի ապօրինի միջնորդությունների, կարված քաղաքական գործերի մասին, այդ թվում՝ ընդդիմադիր...
Աղբյուր` Panorama.am
13:03
Հանրային քրեական հետապնդում երկու անձի նկատմամբ՝ «Տելեգրամ» հավելվածի միջոցով թմրամիջոցների ապօրինի շրջանառությամբ զբաղվելու համար
Քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչությունում իրականացվում են անհրաժեշտ միջոցառումներ՝ թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեպքի...
Աղբյուր` Panorama.am
12:57
Վահե Հովհաննիսյան. Ֆանտաստիկ բան է կատարվում
Այլընտրանքային նախագծեր խմբի համահիմնադիր Վահե Հովհաննիսյանը գրում է. «Ֆանտաստիկ բան է կատարվում. Տավուշի թեմի առաջնորդը Նիկոլին ձայն...
Աղբյուր` Panorama.am
12:46
Ինչ ասել եմ, ճիշտ եմ ասել, տեղին եմ ասել․ Ալեն Սիմոնյանը՝ ՌԴ Պետդումայի գրության մասին
«Ես գրություն չեմ ստացել։ Ում որ ուղարկել են, իրեն հարցրեք, իմ գործընկերոջը հարցրեք, ես միայն կարող եմ ասել, որ շատ վաղուց իմ գործընկերն...
Աղբյուր` Panorama.am
12:41
Մելքոնյան. Փաշինյանը մասնակցում է Էրդողանի երդմնակալությանը, չի մասնակցում Պուտինի երդմնակալությանը
«Հայաստանի ներկա արտաքին քաղաքականության առաջնահերթությունների մասին»,-Թելեգրամի իր ալիքում գրել է պատմական գիտությունների թեկնածու,...
Աղբյուր` Panorama.am
12:24
Բագրատ Սրբազան. Սա կուռքերի շարժում չէ
«Այս շարժումը, երթը բացարձակ անձի, անձերի  մասին չէ»,-այսօրվա քայլերթի մեկնարկին հայտարարեց Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ...
Աղբյուր` Panorama.am
12:16
Նոր բան մտածեք. Ալեն Սիմոնյանը՝ Տավուշից մեկնարկած քայլերթի մասին
«Ես չգիտեմ՝ ինչ պահանջի մասին է խոսքը, առաջարկը ո՞րն է»,- Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը՝...
Աղբյուր` Panorama.am
11:50
Փաշինյանը չի մասնակցի Պուտինի երդմնակալության արարողությանը. Ալեն Սիմոնյան
Նիկոլ Փաշինյանը չի մասնակցի ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի երդմնակալության արարողությանը։ «Ոչ»,- այս մասին լրագրողներին ասաց ԱԺ...
Աղբյուր` Panorama.am
11:31
ԱԺ նիստում ՔՊ-ական պատգամավորներից մեկը հեռախոսով խաղում է, մյուսը թղթով ինքնաթիռ է պատրաստում
Ազգային ժողովի նիստում շատերը ժամանակ են սպանում։ Օրինակ այսօր Armlur-ի տեսախցիկը ֆիքսել է, թե ինչպե է ՔՊ-ական Գագիկ Մելքոնյանը հեռախոսով...
Աղբյուր` Panorama.am
11:30
Չի կարելի դագաղներով իշխանության գալ, հետո ուրիշներին մեղադրել ճամփա փակելու մեջ. Լիլիթ Գալստյան
 «Քաղաքական իշխանության հենարանը ուժայիններն են, որոնք վերածվել են խաղաղ հավաքները բռնությամբ ճնշելու, երկրում վախի մթնոլորտ...
Աղբյուր` Panorama.am
11:17
Պետրոս Պետոյանը նշանակվել է Կենտրոն վարչական շրջանի ղեկավար
«Ուզում եմ ներկայացնել մեր գործընկերներին, մասնավորապես Պետրոս Պետոյանին, ով նշանակվել է Կենտրոն վարչական շրջանի ղեկավար։ Շնորհավորում...
Աղբյուր` Panorama.am
11:10
Ականի պայթյունից վիրավոր զինծառայողին տեղափոխել են Իջևանի ԲԿ
Կիրանցի հատվածում ականի պայթյունից  վիրավորված զինծառայողին տեղափոխել են Իջևանի ԲԿ։ Բժշկական կենտրոնից Panorama.am-ի հարցերին ի...
Աղբյուր` Panorama.am
11:03
Միրզոյանն ու Բայրամովը կհանդիպեն մայիսի 10-ին
Նախապես ձեռքբերված պայմանավորածություններին համապատասխան, Հայաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարներ Արարատ Միրզոյանի և Ջեյհուն...
Աղբյուր` Panorama.am
11:01
Թաթոյան. ՀՀ քրեական օրենսգրքի 329-րդ հոդվածն իշխանությունը բացահայտ օգտագործում է հանուն իր շահերի
«Հետաքրքիր է՝ ԱԺ կառավարող [ՔՊ] խմբակցության պատգամավորները գիտակցու՞մ են, որ իրենց բարձրագույն ղեկավարության հրահրմամբ գործում են ՀՀ...
Աղբյուր` Panorama.am
10:52
Ամեն մի բակում կոյուղիների հարցով չենք կարող զբաղվել. Տիգրան Ավինյան
«Արդեն մեղավորեր փնտրելն էլ կարևոր չէ, քանի որ մենք ունենք մի իրավիկճակ, որ բազմաթիվ բողոքներ են հղվում քաղաքապետարան, որոնք պայմանագրային...
Աղբյուր` Panorama.am
10:42
Դուք ե՞րբ եք եզդի եղել, որ գիտեք՝ կա, թե չկա. ՔՊ-ական պատգամավորը՝ Գեղամ Նազարյանին
«Ես կարծում եմ՝ եզդիների նկատմամբ Հայաստանում  խտրական իրավիճակներ կան մի շարք հարցերում»,- Ազգային ժողովում ասաց...
Աղբյուր` Panorama.am
10:36
Կիրանցում հայ սակրավորներից մեկը պայթել է ականի վրա
Կիրանցում ականազերծման աշխատանքների ժամանակ մոտ 20 րոպե առաջ սակրավորներից մեկը պայթել է ականի վրա։ Սպուտնիկ Արմենիա–ին հայտնել է Կիրանցի...
Աղբյուր` Panorama.am
09:56
Ոմանք փորձում են մոռանալ կամ մոռացության մատնել ազգին իր պատմական մշակույթից, ակունքներից. ջութակահար Սերգեյ Խաչատրյան
«Առանց այդ արժեքների ես, համենայնդեպս, իմաստ չեմ տեսնի ապրելու և ստեղծագործելու»:
Աղբյուր` Panorama.am
09:52
Տիգրան Աբրահամյան. Սրանց պայքարը անձնական բարեկեցության համար է, ու դրա համար են խառնվել իրար
«Իշխանությունը Հայաստանում թափ առնող ներքաղաքական զարգացումներին փորձում է հակադրվել պատերազմի սպառնալիքով»,-գրում է ԱԺ «Պատիվ...
Աղբյուր` Panorama.am
09:46
«Տավուշը հանուն հայրենիքի» երթն այսօր կշարունակվի ժամը 12:00-ից
Բագրատ Սրբազանի առաջնորդած «Տավուշը հանուն հայրենիքի» երթն այսօր կշարունակվի Սևանի թերակզու հատվածից, ժամը 12:00-ից։ Այսօր...
Աղբյուր` Panorama.am
09:35
Սուրենյանց. Ալիևի հայաստանյան «դեսպանների» ցանկն ամբողջանում է
«Դեմոկրատական այլընտրանք» կուսակցության նախագահ Սուրեն Սուրենյանցը գրում է. «Մինչ իշխանամերձ քարոզիչները անփաստարկ...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Բագրատ Սրբազան. ՔՊ անդամներ արդեն իսկ ներքին ուղերձներ են հղում, թե ինչպես կարող են միանալ մեզ
15:27 06/05/2024

Բագրատ Սրբազան. ՔՊ անդամներ արդեն իսկ ներքին ուղերձներ են հղում, թե ինչպես կարող են միանալ մեզ

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}