Ապրիլի 1-ին ԿԲ-ն սպասարկելու է բացառապես ԱԺ ընտրություններին մասնակցող կուսակցություններին ու դաշիքներին
2017 թ. ապրիլի 1-ին ՀՀ կենտրոնական բանկի կողմից սպասարկվելու են բացառապես ՀՀ Ազգային ժողովի ընտրություններին մասնակցող կուսակցությունների (կուսակցությունների դաշինքների) նախընտրական հիմնադրամների հաշիվների հետ կատարվող գործառնությունները: Այս մասին նշված է Կենտրոնական բանկի հասարակայնության հետ կապերի ծառայության պարզաբանման մեջ:
Նշենք, որ ավելի վաղ ԿԲ-ն հայտարարություններ էր տարածել, որում նշված էր, որ ի ապահովումն ՀՀ ընտրական օրենսգրքի 27-րդ հոդվածի 7-րդ մասի, ՀՀ Ազգային ժողովի ընտրություններին մասնակցող կուսակցությունների (կուսակցությունների դաշինքների) նախընտրական հիմնադրամների հաշիվների հետ կատարվող բոլոր գործառնությունների անխափան աշխատանքներն իրականացնելու նպատակով ՀՀ կենտրոնական բանկ 2017 թ. ապրիլի 1-ը հայտարարում է գործառնական օր:
Լրահոս
Տեսանյութեր
Ոստիկանները Բագրատ Սրբազանին և ԱԺ պատգամավորներին թույլ չեն տալիս մուտք գործել Կիրանց