Մեդվեդևը նախարարին խորհուրդ է տվել չուշանալու համար զարթուցիչ պահել
Ռուսաստանի վարչապետ Դմիտրի Մեդվեդևը կառավարության նիստից ուշանալու համար նկատողություն է արել գյուղատնտեսության նախարար Ալեքսանդր Տկաչևին։
Ինչպես տեղեկացնում է ria.ru-ն, նախօրեին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Մեդվեդևի հետ մեկնել էր Ֆրանց Իոսիֆի Երկիր արշիպելագ։ Վարչապետը հիշեցրել էր, որ Արխանգելսկում աշխատանքն է սկսել Արկտիկական ֆորումը, որին մասնակցել է նաև Տկաչևը։
«Սակայն դա չի նշանակում, որ կառավարության նիստից պետք է ուշանալ, Ալեքսանդր Նիկոլաևիչ։ Մենք Ձեզ սպասում էինք։ Ես էլ երեկ շատ ուշ եմ վերադարձել, բայց տեղում եմ եղել, Ձեզ էինք սպասում։ Տարբեր տեղերում զարթուցիչներ դրեք»,- նախարարին ասել է Մեդվեդևը։
Լրահոս
Տեսանյութեր
Ոստիկանները Բագրատ Սրբազանին և ԱԺ պատգամավորներին թույլ չեն տալիս մուտք գործել Կիրանց