ՀՀ իշխանությունները շարունակում են գործնական քայլեր ձեռնարկել՝ միջազգային չափանիշներին համապատասխանող ընտրություններ անցկացնելու համար. Տ. Բալայան
«Հայաստանի իշխանությունները բազմիցս հայտարարել են, որ հանձնառու են անցկացնել միջազգային բարձր չափանիշներին համապատասխանող ընտրություններ և շարունակում են գործնական քայլեր ձեռնարկել այդ ուղղությամբ։ Դա ակնհայտ է»,- այս մասին նշել է ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Տիգրան Բալայանը՝ պատասխանելով News.am լրատվական կայքի հարցին՝ ինչպե՞ս կմեկնաբանեք Հայաստանում ԵՄ պատվիրակության հաղորդագրությունը, որում հղում է կատարվում ընտրական գործընթացում խախտումների վերաբերյալ ինչ-ինչ պնդումների:
«Կարծում եմ, հատկապես այս օրերին ընտրական գործընթացի վերաբերյալ դիվանագիտական ներկայացուցչությունների կողմից ինչ-ինչ պնդումների հղում կատարելիս պետք է հաշվի առնվեն շահագրգիռ բոլոր կողմերի, այդ թվում՝ համապատասխան իրավասու մարմինների տեսակետները»,- ասել է նա։
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Ոստիկանները Բագրատ Սրբազանին և ԱԺ պատգամավորներին թույլ չեն տալիս մուտք գործել Կիրանց