Ուղևորուհին ավիաընկերությունից 200 հազար դոլար փոխհատուցում է պահանջել
China Eastern Airlines ավիաընկերությունից 37-ամյա ուղևորուհին պահանջել է 200 հազար դոլար փոխհատուցում: Բանն այն է, որ Ավստրալիայի բնակչուհու գլխին օդանավում ուղեբեռ է ընկել, ինչի հետևանքով կինը գլխուղեղի ցնցում է ստացել, ուսը կոտրվել է: Դեպքը պատահել է 2016-ի մարտին, Պեկինից Սիդնեյ չվերթից առաջ:
Կինը պատմել է, որ իր տեղում նստած է եղել, երբ մեկ այլ ճանապարհորդ փորձել է իր ծանր ուղեբեռը տեղավորել: Փորձն ավարտվել է ճամպրուկի՝ նրա գլխին ընկնելով: Եգորովան փոխհատուցման պահանջով հայց է ներկայացրել դատարան:
«Լենտա.ռու»-ի փոխանցմամբ, տեղի ունեցածից հետո կինը սկսել է հաճախ բողոքել գլխացավերից, ունեցել է դեպրեսիա: Չինաստանի Նանկինե քաղաքում վայրէջքի ժամանակ նրան առաջարկել են հիվանդանոց տեղափոխել, սակայն հրաժարվել է:
Կինը պատմել է, որ տեղի ունեցածից հետո հաճախակի գլխացավեր է ունենում, դեպրեսիայի մեջ է:
Լրահոս
Տեսանյութեր
Ոստիկանները Բագրատ Սրբազանին և ԱԺ պատգամավորներին թույլ չեն տալիս մուտք գործել Կիրանց